Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Սա պատերազմի նախապատրաստման նշան չէ»

Հուլիս 19,2014 16:06

Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ պատերազմի վտանգը սահմանում այդ ակտիվության հետ պայմանավորված չէ

«Ադրբեջանը պատերազմ չի ուզում»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Նա համարում է, որ Ադրբեջանը նպատակ ունի շաբաթը մեկ զինվորի սպանելով, Ռուսաստանի հետ գործարք անելով, հաղթել տեղեկատվական պատերազմում: Իսկ Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունները, ըստ նրա, ոչ թե պատերազմ սկսելու նախանշաններ են, այլ ուղղակի նպատակ ունեն Հայաստանում խուճապ հարուցել.

«Ադրբեջանցիները տարբեր երկրներում հանդիպումների ժամանակ պարզ ասում են՝ մենք պատերազմ չենք անելու: Նրանք գիտակցում են, որ պատերազմն իրենց ձեռնտու չէ. իրենք կորուստներ կտան պատերազմի դեպքում: Հիմա մի այսպիսի իրավիճակ է՝ Հայաստանում սոցիալական վատ վիճակ է, Ադրբեջանի կողմից ճնշում կա: Եվ այս ճնշումի արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ խնդիր է առաջանում՝ լքե՞լ Հայաստանը, թե՞ ոչ, այսինքն՝ կապը կտրում է Հայաստանի Հանրապետության հետ»:

Իսկ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ Ադրբեջանը, կատարելով այդ գործողությունները հաղորդագրություն է ուղարկում միջազգային հանրությանը, թե ինքը պատրաստ է պատերազմի, բայց չի անում դա, քանի որ դրանով կխախտի միջազգային մի շարք օրենքներ:

Նա նշեց, որ այս տարածաշրջանում պատերազմը շոշափում է թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի շահերը. «Սա պատերազմի նախապատրաստման նշան չէ, քանի որ սա ուրիշ հարց է: Ես կարծում եմ, որ այդ խուճապն արհեստածին է, որեւէ բան չի փոխվել եւ պատերազմի վտանգը այդ ակտիվության հետ պայմանավորված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031