Երկու տարին մեկ անցկացվում է նոտարների ընդհանուր ժողով: Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ արդարադատության նախարարի մասնակցությամբ, «այդ ֆորմատով» առաջին անգամ է տեղի ունենում ժողովը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ասաց, նոտարական ծառայությունը ամենահասանելի ծառայություններից մեկը պետք է լինի:
«Պետք է բարի լինեք, ազնիվ, բարեհաբույր»,-ասաց նա:
Նախարարը ներկայացրեց այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրվեն նոտարների կողմից:Էթիկայի կանոնների պահպանում, ժողովրդի վստահության ձեռքբերում, ծառայության որակի բարձրացում, «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառում, արխիվների միասնական համակարգի ձեւավորում,անցում էլեկտրոնային համակարգի ներդրմանը, կեղծիքներից խուսափելու համար կատարողական ինստիտուտի ներդնում:
Նախարարն անդրադարձավ սակագներին, նոտարի պատասխանատվության ինստիտուտին, մասնավորապես, գույքային պատասխանատվությանը, այնուհետեւ կոչ արեց, որպեսզի նոտարներն իրենք լուծեն իրենց խնդիրները.«Ցուցիչը ձեր աշխատանքի լինելու է ժողովրդի վստահությունը»,-ասաց նա:
Նախարարը խոստացավ թե անձնապես, թե նախարարությամբ աջակցել աշխատող նոտարներին:
Նոտարական պալատի շնորհակալագրերն եւ հուշանվերները հանձնվեցին բազմավաստակ նոտարներին,ապա սկսվեց նոտարների երդման արարողությունը:
ՀՀ վարչապետ դստեր ՝Աննա Հովիկի Աբրահամյանի ձայնը երդման արարողության ժամանակ խզվեց:
Կարդացեք նաև
Նոտարները երդվեցին պահպանել լատինական նոտարիատի միջազգային սկզբունքները, պահպանել էթիկայի կանոնները, նոտարական գաղտնիքը, լինել ազնիվ:
Նոտարներն անցան կանոնադրության փոփոխությունների քննարկմանը, բայց առանց լրագրողների: Հենց լրագրողների հեռանալուց հետո էլ լույսն անջատվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Էս պետության լույսն այն ժամանակից է հանգել, երբ մկները դաշտից քաղաքականություն մտան,էշերը` բարոյական թեզեր մշակեցին, բորենիները` արդարադատության դերակատարներ դարձան:Լույս պետք չէ, խավարին խավարը պիտի խժռի: