Թեեւ երեկվա հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ առանձին մարզերում դժվարություններ են հարուցել հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար, այնուամենայնիվ, ավտոբուսներով մարդիկ եկել էին:
Այս ավտոբուսի վարորդը, որի ուղեւորներն արդեն իջել էին, մեր հարցին պատասխանեց, որ մարդկանց է բերել Ազատության հրապարակ: Իսկ մի տարիքով քաղաքացի, որը ներկայացավ Սամվել Գյուլբեկյան անունով՝ որպես ՕԵԿ-ի Վանաձորի մարզային կազմակերպության կազմակերպիչ, ասաց. «Դժգոհ ենք էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից: Բողոքում ենք եւ եկել ենք՝ ասենք, որ չի կարելի թալանել ժողովրդին»: Հարցին, թե ինչո՞վ են եկել, պատասխանեց. «Տրանսպորտով: Որն իր, ծանոթի, բարեկամի, ընկերոջ… Մի խումբ պիտի ավտոբուսով գար: Հիմա իրենց եմ փնտրում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ