Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Այլ բան չի մնում, քան աշնանը իշխանափոխություն կատարելը

Հուլիս 19,2014 13:57

Դավիթ Սանասարյանը համարում է, որ հայ ժողովուրդը մտահոգված է Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին

«Մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է»,- այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ դա ներքին քաղաքականության ձախողվածության արտացոլանքն է: Նրա կարծիքով՝ տարիներ շարունակ իշխանությունները իրար հաջորդելով զիջել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միջազգային հարաբերություններում: Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, նա հռչակել է, որ դաշնակից է Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ՌԴ-ն, հաշվի չառնելով, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է, ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին.

«Մեր իշխանությունները սրա մասին տարիներ շարունակ գրեթե չեն խոսել, ուղղակի մեկնաբանել են, որ Ռուսաստանի գործողությունները իր բիզնես շահն են: Վերջերս մենք ականատես եղանք, որ Սերժ Սարգսյանը խոսեց ժողովրդի անունից, եւ ասաց, որ ժողովուրդը մտահոգված է: Իրականում, այդ մտահոգությունը տարիներ շարունակ կա, եւ լավ չէ, որ այսքան տարիներ հետո նոր խոսվում է այդ մտահոգության մասին»:

Դավիթ Սանասարյանը համարում է, որ այդ մտահոգությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակի, իշխանությունների մասին, որոնք ըստ նրա՝ ոչ միայն ձախողել են արտաքին քաղաքականությունը, այլեւ չեն կարողացել որեւէ բարեփոխում կատարել երկրի ներսում: Նրա խոսքերով՝ այս պարագայում այլ բան չի մնում, քան աշնանը քաղաքական ընդդիմությունների հետ միասնական լուծում տալ, այսինքն՝ իշխանափոխություն կատարել: Խնդրի այլ լուծում նա չի տեսնում:

Ի տարբերություն Դավիթ Սանասարյանի՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համարում է՝ ընկերությունը՝ ընկերություն, գործը՝ գործ.
«Գուցե մեր նախագահը դրան նորմալ է վերաբերում: Տարբերություն չկա, թե 3 միլիարդի զենքը Ադրբեջանը որտեղից կառնի, կարեւորը դրանք օգտագործելն է, որ մենք կարողանանք չեզոքացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031