Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը եղել է մարզերում եւ տեսել , որ Հայրենիք ենք կորցնում

Հուլիս 19,2014 13:19

Երեկվա հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթը սկսեց իրեն հասած տեղեկություններով, որ առանձին մարզերում հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար դժվարություններ են հարուցել:

Ընդամենը երեք ամիս  է անցել այն օրից, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից եւ երեկվա հանրահավաքը նրա առաջին հրապարակային եւ համարձակ քայլն էր՝ համախմբելու  հայրենակիցներին, իրենց համախոհներին, խոսելու կուսակցության ապագայի տեսլականի եւ ծրագրերի մասին:

Արթուր Բաղդասարյանը այս ամիս հանդիպել է ՕԵԿ-ի Երեւանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Իջեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սեւանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու եւ այլ տարածքների պատասխանատուների, ժողովրդի հետ ու դաժան եւ դժգույն տպավորություններ ստացել: «Հայաստանը դատարկվում է ահագնացող տեմպերով: Գյուղական եւ քաղաքային բնակավայրերում արտագաղթն ահագնացող չափերի է հասել: Գրեթե յուրաքանչյուր քաղաքից հստակ գրաֆիկով դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ մեկնող ավտոբուսներ են կանգնած:: Մարդիկ հեռանում են բեռով-բարձով, ընտանիքներով: Եզրակացությունս մեկն է. Հայրենիք ենք կորցնելու, եթե վճռական չլինենք՝ արմատական փոփոխություններ կատարելու», – ասաց բանախոսը եւ եզրահանգեց, որ ամենակարեւորը հույսի, հավատի բացակայությունն է, անհեռանկարային ներկան եւ մշուշոտ ապագան, աղետալի չափերի հասնող գործազրկությունը, պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքների բացակայությունը, օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազումը, սակագների շարունակական աճը, առաջին անհրաժեշտության ապրանքների անընդհատ թանկացումները, որոնք սպառնալիք են ժողովրդի համար:

Ըստ ՕԵԿ նախագահի. «Կուտակված խնդիրները ի զորու է լուծել այն իշխանությունը, որն ունի երկրի երկարաժամկետ զարգացման տեսլական եւ ռազմավարություն, այն կառավարությունը, որն ունի հավակնոտ, թիրախային ծրագրեր եւ արդյունքի միտված քաղաքականություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Այո, իր նման ,,հաճախորդ,,- ների երեսից երկիր ենք կորցնում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031