Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է ժպտում պաշտպանության նախարարը

Հուլիս 19,2014 13:07

Պաշտպանության նախարարը ժպտում է միայն այն ժամանակ, երբ որեւէ հանդիսության ժամանակ «հավատարմագրված» լրագրողներով շրջափակված ժապավեններ է կտրում, դասախոսություններ կարդում:

Միշտ ակնկալել ենք, որ սոցիալական, իրավական պաշտպանության հետ կապված հացերին կպատասխանի, կարձագանքի:

Սակայն անտարբերություն. պաշտպանության նախարարության գործերով չեմ հիշում դատական գոնե մեկ նիստ, որտեղ իրենց ներկայացուցչին ուղարկեն, լինի հստակ պատասխան:

Օրեր առաջ մեզ էր դիմել երեք երեխաների խնամակալությունը ստանձնած քաղաքացի:

Երեք երեխաներից մեկը ծառայում է ազգային բանակում:
Խնամակալը տեղեկացել էր, որ ծնողազուրկ երեխաների համար օրենքով սահմանված մի դրույթ կա.զորացրվելիս երկկողմանի զինծառայողները ստանում են երկու հարյուր հազար դրամ գումար:

Զանգել էր պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն, այնտեղ հաստատել էին տվյալ տեղեկատվությունը:
Պարզվեց, որ առաջին հայացքից պարզ թվացող գործընթացից հետագայում «տեղյակ» չպիտի լինեին ՊՆ վարչակազմի մյուս աշխատակիցները:

Մասնավորապես. զորամաս պետք է ներկայացվի՞ զինվորի ծննդյան վկայականը, ծնողների մահվան վկայականների պատճեննե՞րը: Ինչու՞: Զորամասը, որտեղ առկա են այդ փաստաթղթերը, չգիտես ինչու, ձեռքերը լվանում է, իսկ պետությունն էլ հանձին ՊՆ-օղակի, որեւէ պատասխան չունի մի հարցում, որի մասին քչերը գիտեն:
Պահանջվում էր նաեւ նոտարի կողմից հաստատված լինեին վերոհիշյալ փաստաթղթերը,որոնք երեքն են տվյալ դեպքում, ամեն մի փաստաթուղթն էլ ըստ քաղաքացու տաս հազար դրամ գումարով է վավերացվում:Ինչը սոցիալապես անապահով ընտանիքի համար, հավատացեք, որ ԳՈՒՄԱՐ Է:

«Ով պետք է կատարի զինակոչիկի համար այդ ծախսերը, ինչո՞ւ: Ստացվում է, որ եթե զինվորը չներկայացնի նոտարի կողմից վավերացված այդ վկայականները, ուրեմն չի՞ ստանա»,-իրավմամբ հարցնում էր խնամակալը:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031