Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է. Panorama.am

Հուլիս 19,2014 11:49

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով մերժվել է Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը:
Ոստիկանությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ արարքի մեջ հանցակազմ չկա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումով ահազանգ էր հնչեցվել, որ ՀՀ կառավարության թիվ 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Աֆրիկյանների շենքը պատմամշակութային հուշարձանն ապօրինի կերպով է քանդվում։
Ինչպես նշված է ՀՀ ոստիկանության՝ մեզ ուղարկած պատասխանում, «Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ

«Աֆրիկյանների բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, ՀՀ Կառավարությունը թույլատրել է հուշարձանի տեղափոխումը:
ՀՀ Կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Տերյան 11 հասցեում գտնվող բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերող է ճանաչվել «Միլենիում կոնստրակշն» ընկերությունը, որին Երևանի քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ապրիլի 2-ին տրված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 11-13 շենքերի քանդման /ապամոնտաժման/ թույլտվությունը հատկացվել է օրենքով սահմանված կարգով, նախքան հուշարձանը տեղափոխելը, պահպանելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները՝ կատարվել են գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծերը համաձայնեցվել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի և Երևանի քաղաքապետի հետ։
Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հաստատվել է, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն Վ.Հոկտանյանի՝ հաղորդմամբ հայտնած մտահոգությունը՝ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Աֆրիկյանների բնակելի տան» ոչնչացման կամ վնասման վերաբերյալ հիմնավոր չէ, քանի որ նշված շինությունը ապամոնտաժվում է ՀՀ Կառավարության որոշման հիման վրա, «Հին Երևան» ծրագրի իրականացման համար նախատեսվող «Գլխավոր» պողոտայի Աբովյան-Բուզանդ-Արամի-Կողբացի փողոցների միջև ընկած տարածքում տեղափոխման համար հատկացված հողամասում հուշարձանի վերականգնման համար՝ ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահպանմամբ»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031