Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ». «168 ժամ»

Հուլիս 19,2014 11:06
Seyran Ohanyan

«Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- «168 Ժամին» տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին` արդյոք հայկական բանակի հրամանատարությունը հնարավոր համարո՞ւմ է սցենար, որի դեպքում Հայաստանն իր և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է պաշտպանի ոչ թե Ռուսաստանի օժանդակությամբ, այլ Ադրբեջան-Ռուսաստան դաշինքից` հաշվի առնելով այն տեսակետները, որ Ռուսաստանը սակարկում է Ադրբեջանի հետ` առաջարկելով Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստերով, և պատասխանելով հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ զենքի մատակարարումներն այլևս մտահոգիչ չափերի են հասել` ստիպելով նախագահին հրապարակայնորեն արտահայտվել դրա մասին, Ս. Օհանյանն ասել է. «Իրականում, միշտ էլ այդ հարցը հնչել է, և մենք ասել ենք` դա մեզ որոշակիորեն անհանգստացնում է: Չեմ կարծում, որ պետք է այդպիսի հարցադրումներ անել, իրականում, այո, մտահոգություն միշտ եղել է: Ամեն դեպքում հակառակորդը զինվում է սպառազինությամբ: Մենք նշել ենք, որ, ըստ էության, ամեն դեպքում, չնայած վաճառքի հանգամանքներին, հայ-ռուսական ռազմական համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր հիմքերի վրա է դրված, և մենք իրականացնում ենք հստակ ծրագրեր: Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ, մենք ասիմետրիկ սպառազինության ծրագրեր ունենք և մրցավազքի մեջ չենք մտնում նրանց հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031