Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է պատրաստվում օրինագծերի փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցություններից երեքական հոգու ելույթի հնարավորություն է տրվում։ Դա էլ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք ընդդիմության դեմ են պայքարում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: