Այդպես է եղել Ռուսաստանի ու բազմաթիվ այլ երկրների պատմության մեջ
1983 թվականի սեպտեմբերի 1-ին հարավկորեական «Բոինգ-747» մարդատար ինքնաթիռը ոչնչացվել էր «Սու-5» խորհրդային կործանիչի կողմից: Օդաչուների սխալի պատճառով «Բոինգը», որը կատարում էր Նյու Յորք-Սեուլ չվերթը, ներխուժել էր ԽՍՀՄ օդային տարածք մոտ 500 կիլոմետր խորությամբ, եւ խորհրդային զինված ուժերը ավելի լավ ելք չէին գտել, քան խլել 269 անմեղ մարդու կյանք: Պաշտոնական բացատրությունն այն էր, թե իբր քաղաքացիական ինքնաթիռը ինչ-որ լրտեսական առաջադրանք էր կատարում, ինչը, բնականաբար, շատ հեռու էր իրականությունից: Այդ վթարից հետո խիստ սրվել էին առանց այդ էլ շատ լարված խորհրդային-ամերիկյան հարաբերությունները: Բայց դրանից ընդամենը 8 տարի անց կործանվեց Խորհրդային Միությունը:
2014 թվականի հուլիսի 17-ին ռուսամետ զինյալների կողմից վերահսկվող Դոնեցկի մարզում կործանվել է մալայզիական «Բոինգ-777» մարդատար ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Ամստերդամից Կուալա-Լումպուր, զոհվել է 298 hոգի: Ամենահավանական վարկածն այն է, որ այդ քաղաքացիական ինքնաթիռը հարվածել են հենց զինյալները՝ Ռուսաստանի կողմից իրենց տրամադրված «Բուկ» տիպի հրթիռով: Դա էլ, պետք է ենթադրել, տեղի էր ունեցել սխալմամբ՝ իրական թիրախը ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռն էր, սակայն բացառված չէ, որ ռուսական ավանդական խմիչքի ազդեցության տակ կամ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով զինյալները շփոթել են քաղաքացիական «Բոինգը» այդ ինքնաթիռի հետ: Ի՞նչ տեղի կունենա Ռուսաստանի հետ մոտակա 8 տարում՝ դժվար է ասել:
Սխալմամբ, ալկոհոլի կամ հակաարեւմտյան պարանոյայի ազդեցության տակ ինքնաթիռ կործանելը խորհրդանշական իրադարձություն է: Ռազմական հզորությունը, ուժը երբեք, առավել եւս՝ նորագույն պատմության մեջ վճռորոշ առավելություն չի տալիս: Մի քանի տարի Վիետնամում պատերազմելուց հետո Միացյալ Նահանգները հասկացավ, որ այդ երկիրը պետք է հանգիստ թողնել: Ռուսաստանն իր ամբողջ զինուժով կռվում էր Չեչնիայի զինյալների հետ՝ մինչեւ որ որոշեց «թեյփ»-երից մեկի հետ լեզու գտնել: Ուժից, «Սու-15»-ից, «Բուկից» բացի՝ պետք է խելք ունենալ: Հակառակ դեպքում, մեղմ ասած, լուրջ խնդիրներ կունենաս:
Կարդացեք նաև
Ռուսաստանի դեպքում այդ «լուրջ խնդիրը» միշտ եղել է հեղափոխությունը: Այսօր, երբ այդ երկրի բնակչության 80 տոկոսից ավելին «ռազմահայրենասիրական էյֆորիայի» մեջ է, որը օրը 24 ժամ բորբոքում են դաշնային հեռուստաալիքները, հեղափոխության մասին խոսելը թվում է ֆանտաստիկայի ժանրից: Բայց Եվրոպայի, եւ ոչ միայն Եվրոպայի, պատմությունը վկայում է այն մասին, որ բոլոր պատերազմները սովորաբար ավարտվում են հեղափոխություններով: Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու, ըստ էության, Ռուսաստանի վարած պատերազմը Ուկրաինայի դեմ («Մալոռոսիան» կանկախանա՞, կմիանա Ռուսաստանի՞ն, թե՞ կստանա Ուկրաինայի կազմում բարձր կարգի ինքնավարություն), ա՛յս տնտեսական վիճակում, գողության եւ կոռուպցիայի ա՛յս մակարդակով, «ռուսական գաղափարի եւ մեսիականության» ա՛յս անհիմն հավակնություններով, բանակի ա՛յս անկազմակերպվածությամբ, գումարած՝ Արեւմուտքի ա՛յս աննախադեպ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանին սպասվում է պայթյուն:
Ոչ մի լավ բան մեզ՝ հայաստանցիներիս, այս պայթյունից չի սպասվում: Ճիշտ այնպես, ինչպես մենք հաստատ տուժելու ենք «Ռոսնեֆտի» կամ «Գազպրոմի» դեմ կիրառվող պատժամիջոցներից: Բնականաբար, ոչ մի կտրուկ շարժում մեզ այսօր հնարավոր չէ եւ պետք էլ չի անել, ընդամենը պետք է փորձել ոչ մեկին չհակադրվելով եւ ոչ մեկի վրա հույս չդնելով՝ կարգավորել մեր ներքին կյանքը: Ցանկալի է՝ դարձյալ առանց հեղափոխությունների եւ գծավոր վերնաշապիկներով նավաստիների:
Պարզապես հետագայի համար պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը, պատերազմների եւ հեղափոխությունների այդ հորձանուտում, որեւէ ցանկություն չի ունենա, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ՝ ի վիճակի չի լինի ապահովել մեր անվտանգությունը: Ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ: Ռուսաստանը չի ցանկանա եւ չի կարողանա նպաստել մեր երկրի տնտեսական զարգացմանը: Թեկուզ այն պատճառով, որ ստիպված կլինի կենտրոնանալ իր սեփական անկումը կանգնեցնելու ջանքերի վրա:
Ինչպես վերջերս ասել է ռուսաստանցի հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Նեւզորովը՝ Ռուսաստանը ցանկանում է հանդես գալ դինոզավրի դերում, որը համառորեն հրաժարվում է զարգացումից: Ուկրաինան որոշել է գնալ զարգացման ճանապարհով եւ դրանով առաջացրել է դինոզավրի վայրենի ցասումը: Այդ ամենը մենք Հայաստանում պարզապես պետք է հաշվի առնենք: Այդ թվում՝ մեր քաղաքական գործիչները: Եթե, իհարկե, նրանք մտածում են Հայաստանի եւ Արցախի ճակատագրի մասին, ոչ թե երազում են Պուտինից նահանգապետի «գավազան» ստանալ: Այդ «գավազանը», վստահ եղեք, խիստ ժամանակավոր է լինելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
‘Նովոռոսիա”,իսկ”Մալոռոսիան” ՈՒկրաինայի հնացած տարբերակն է…
կարդալով միայն առաջին աբզացը, ասեմ որ լիբեռաստի սորոսյան կատարյալ բարբաջանք է:
::)
Ես չեմ ցանկանում համաձայնվել Hakob -ի հետ,բայց 1983 թվականի սեպտեմբերի 1-ի և 2014 թվականի հուլիսի 17-ի միջև ընկած ժամանակահատվածու (որի մասին հույսով եմ դոք պարզապես մոռացել եք) ևս մի նմանատիպ դեպք էր պատահել:2001թ. հոկտեմբերի 4-ին Ուկրաինական զինված ուժէր,զորավարժությունների ժամանակ (մի գուցե նույնպես խմած վիճակում) շփոթելով կրթական ինքնաթիռը մարդատար ինքնաթիռի հետ,հրթիռային կրակով հարվածել և վայրեին գցել «ՍԻԲԻՐ» ավիաընկերության Ту-154 ինքնաթիռը,որի պատճառով զոհվել էին բոլոր 66 ուղեւորները եւ 12 անձնակազմի անդամներ:
Այո: Եվ դա ապացուցում է, որ հիմա է՞լ են ուկրաինացիները խփել: 2001-ին ուկրաինացիներն ընդունեցին իրենց մեղքը; Ի տարբերություն մնացած երկու դեպքերի:
1983 թ.ԽՍՀՄ-ի ղեկավարությունը նույնպես ընդունեց, վոր իրեք են խփել:Ես չասացի,որ հիմա էլ են ուկրաինացիները խփել,ոնց ասում են երկու կողմերն ել մի բարի պտուղ չեն,լավ կլիներ սպասել փորցագետների եզրակացությանը:
Պատերազն է ծօ Նիկոլ, Պատերզմ է «Հին օրերի երգը»,երևի մենք դեռ չենք՞ գիտակցում:
Համաձայն եմ: ԱՄԵՆԱԼԱՎ ու անժամանակ խորհուրդ-ասացվածքը՝ հույսդ քո՛ վրա դիր:
Թեև պաշտոնապե՛ս դեռ հաստատված չէ,բայց արդեն կասկածից վեր է,որ սա պրոռուսական «Բուկ» տեսակի զենիթահրթիռային հարված էր (surface-to-air missile). Պրոռուսական անջատողականները պարզապես ՍԽԱԼՄԱՄԲ կարծել են,որ դա էլ ուկրաինական ռազմական ինքնաթիռ է:
Ըստ միջազգային իրավունքի՝ սա ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ է ու անկախ նրանից,որ պրոռուսական անջատողականները non-state actors են, մեղավորները հավանաբար կդատվեն Հաագայի միջազգային քրեական դատարանում: Սա հարցի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ կողմն է,թեև քաղաքականությու՛նը հավանաբար կձգձգի/կզիգզագի գործի ընթացքը:
Զոհերից 192-ը հոլանդացիներ են (որոնց թվում 1 սենատոր և բարձրակարգ մասնագետ-բժիշկներ), 44-ը՝ մալազիացիներ, 27-ը՝ ավստրալիացիներ, 9-ը՝ բրիտներ, 4-ական՝ գերմանացի և բելգիացի, 1-ական՝ ամերիկացի, կանադացի և նորզելանդացի: Մի խոսքով՝ սա միջազգային մասշտաբի ԱՀՌԵԼԻ մի ակտ է: Մի բան պարզ է՝ ռուսների ՄԱՅՐԻԿՆԵՐԸ լացացնելու են՝ մինչև ՎԵՐՋԻՆ ԱՐՑՈՒՆՔԸ:
՝Ռուսաստանը ցանկանում է հանդես գալ դինոզավրի դերում, որը համառորեն հրաժարվում է զարգացումից՝
Եթե խելոք գլուխները չլքեն իրենց երկիրը, դեռ պարզ չէ, ով ում դերում հանդես կգա: Նույն խնդիրը մենք ունենք, իսկ խնդրի լուծումը ոչ մեկս դեռ չունենք: Սլավոնները կփրկվեն, եթե միավորվեն, նմանապես եւ մենք: Հայեր բոլոր երկրների, միացե՛ք: 🙂