Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ձնագունդը

Հուլիս 19,2014 10:00

Ես պացիֆիստ չեմ, այսինքն` չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես` կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է` երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն վերին աստիճանի խոհեմ, իմաստուն, հանդուրժող` անվստահության, փոխադարձ վիրավորվածության, ատելության ձնագունդը չմեծացնելու համար:

Ցավոք, 80-ականների վերջին մենք ադրբեջանցիների հետ այդպիսի բարձր հատկանիշներ չդրսեւորեցինք: Բոլոր տեսակի վկայակոչությունները` Կրեմլի, Կենտկոմի եւ «Կագեբե»-ի վերաբերյալ, որոնք շահագրգռված էին եւ այսօր էլ շահագրգռված են, որ մենք իրար հետ թշնամանանք, տեղին չեն. վատ պարողներին, այսինքն` անխելք հարեւաններին Մոսկվան է խանգարում: Նույնքան անիմաստ է մանկապարտեզային վեճը, թե ով է առաջինը սկսել: Սա մանկապարտեզ չի` այստեղ հազարավոր մարդիկ են զոհվում:

Ուկրաինան, Արեւմուտքը եւ Ռուսաստանը նույնպես անցած աշնանը հնարավորություն ունեին պատերազմ չսկսելու: Եթե Ռուսաստանի համար այդքան սկզբունքային չլինեին իր «եվրասիական» նախագծերը (որոնց մենք էլ ոտատակ գնացինք): Եթե ուկրաինացիները կարողանային «սառեցնել» իրենց երկրում ազգայնական կրքերը: Եթե Արեւմուտքը իր կողմից «շիրա չտար»: Եթե…

Վերջին իրադարձությունները ակնհայտորեն սրել են իրավիճակը աշխարհում` բառիս բուն իմաստով կրակն է ընկել Ուկրաինան, եւ հիմա արդեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը սպառնում են ուղղակի ներխուժմամբ` ձնագունդը գնալով մեծանում է: Պատերազմը շարունակվում է նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում, մի քանի տասնամյակ չեն կարողանում խաղաղության հասնել արաբներն ու իսրայելցիները:
Ադրբեջանը նույնպես օրը մեջ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Բայց արդյոք դա Ադրբեջա՞նն է: Արդյոք Ռուսաստա՞նը Ալիեւի շուրթերով չի սպառնում մեզ` տեսեք, եթե ձեզ լավ չպահեք, մենք Ադրբեջանին ձեր վրա քսի կտանք: Եվ մեր զգուշավոր իշխանավորները եւ քաղաքական ուժերը «իրենց լավ են պահում»: Վստահ չեմ, սակայն, որ այդպես մենք կխուսափենք պատերազմից:

Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ եւ փորձել լինել ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու սեփական երկրի ու նրա անվտանգության համար: Իհարկե, դրան կարող են «պատժամիջոցներ» հետեւել, այդ թվում` «Ադրբեջանի ձեռքով» սկսած պատերազմով: Չգիտեմ, գուցե ասածս արկածախնդրություն թվա, բայց գուցե արժե՞ մեր ուժերի չափով այդ կռիվը տալ, իսկ հետո փորձել ինքնուրույն կարգավորել խնդիրները հարեւանների հետ:

Թե չէ՝ այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Մենք՝հայերս մեր վերջին ճակատամարտը դեռ չենք տվել,իսկ թե ինչպիսի ելք կունենա,կախված է մեր միասնությունից,որին կասկածում եմ:Ես ավելի շատ վախենում եմ Գյումրիի ռուսական ստորաբաժանումից՝այսօր նա զսպման դեր ունի հայ-ադրբեջանական/թուրքական/ հակամարտությունում,վաղը չգիտեմ ինչպիսին կլինի՝Կարսի ռուս պաշտպանների պես կհոգնեն ու զենքը կհանձնեն թուրքերին ու կհեռանան,թե?…

  2. Որքա՞ն են հասարկությանն անհրաժեշտ նման լուսաբանումներ: Պարզ, շիտակ և դիպուկ:

  3. Karen says:

    լավն էր, պրն. Աբրահամյան, արկածախնդրություն չէ դա, սովորական լոգիկա, եթե տունդ գող է մտնում, ունես երկու տարբերակ ա/ ինչքան ուժդ պատի դիմադրես (առնվազն) ու դուրս շպրտես, բ/ դիմես հզոր հարևանիդ, ով կասի՝ կլուծեմ՝ ՔԵԶ ՉԵՆ ՍՊԱՆԻ, բայց ես կնոջդ հետ պտի քնեմ շաբաթը մեկ, քո աշխատած փողի կեսն էլ ինձ պետք է տաս մինչև քո կյանքի վերջ, ու հետո-ն էլ ես պետք ա որոշեմ: Հայաստանը ընտրել է երկրորդ տարբերակը, ու «անվտանգության երաշխավորի» հետևը թաքնված սոցցանցերում հոխորտում ենք

  4. Karen says:

    Ու Ուկրաինան այլ տարբերակ չունի, քան կրակն ընկնելը, մի տարբերակ կա՝ մինիմալ զոհերի ու տնտեսական կորուստների գնով դիմանալ, պոկվել, դառնալ պետություն, ասենք՝ Լեհաստանի նման, ու չմնալ, ցավոք՝ Հայաստանի նման

  5. barevdzez says:

    իսկ գուցե մեջքը պետք է ուղղել ավելի թեթև քաշերի տակ? Դե սկսենք օրինակ տեղական ֆեոդալների կամայականությունների դեմ համախմբումից…

  6. Սոնա says:

    Տեղական ֆեոդալներն ամենածանր քաշայիններն են, արտաքին թշնամուց էլ վտանգավոր ու արյունարբու: Եթե դրանց հետ հարցերը լուծվեն, արտաքին թշնամիների հետ շատ ավելի հեշտ կլինի

  7. Karen says:

    տեղական բդեշխը անինքնիշխանության արգասիքն ա, հետևանքը: Բնականաբար էդ բդեշխների վերացումը պետություն ստեղծելու բազում քայլերից մեկնա, իսկ քայլերը շատ պարզ են՝ ունենալ աշխատող, ոչ թե սուտի պետական ինստիտուտներ, դատարան, ներդրումներ խթանել հավասար պայմաններում, ոչ թե փուչիկ փչել, կոնկրետ քայլերով մարդկանց ստիպել հավատալ, որ սա պետություն ա, կամ գոնե գնալով դառնալու ա պետություն, ոչ թե սոված փորներիս Տարոնը ծաղիկ ա ցանում քաղաքում, Դրա համար պետքա 2 բան՝ էս ամենը հասկացող ու ցանկացող ժողովրդի մի նոռմալ քանակ, ոչ թե սպառող ու հարմարվող զանգված ԵՎ հավակնոտ, տեսած՝ ոչ գեղցի, ու հայրենասեր ղեկավար կազմ, որ ասեն՝ ախպեր, խի մենք աշխարհում ումից ենք պակաս, որ էս 2 թիզ հողը չշենացնենք, կամ գոնե փորձենք: Իսկ երբ եղավ անբդեշխ, համեմատաբար արդար ու զարգացող, թեկուզ աղքատ երկիր, էն ժամանակ կարանք պայքարենք ռսի դեմ է, արևմուտքի դեմ էլ, թրքի դեմ էլ, մեր շահերը կպաշտպանենք

  8. Ռազմիկ says:

    Պետական մտաժողություն չունեցող բարձրաստիճան պաշտոնյայի համար ինչ նշանակություն ունի կռացած կապրի, թե կանգնած, ինձ թվում է՝ կռացած նրանց համար ավելի կոմֆորտ է:

  9. Աբո says:

    Պ. Աբրահամյան դուք նման եք միայնակ շախմատ խաղացողի.երկու կողմից ել շատ դիպւկ քայլեր եք կատարում 🙂
    Ես ել փորձեմ. 1) ինչու՞ չեք հասկանում,որ ռուսները Հայաստանը սարքել են բլոկ-պոստ ՆԱՏՕ-ից և ռւսներին ձեռնտու չէ Հայ ազրբեջանական հակամարտության խաղաղ լուծումը,որովհետև այդ դեպքու ազրբեջանի նաֆթը և գազը կգնա Եվրոպա շրջանցելով ՌՓ,իսկ դա մեծ գումարներ են:
    2)Ինչ է չե՞ք տեսնում ինչ եղավ Վրաստանի հետ (տարածքներ կորցրեց) և չե՞ք տեսնում ինչ է կատարվում Ուկրաինայուն. օրը 100-ից ավելի մարդիկ են զոհվոմ,աստված չանի Հայաստանում սկսվի հեղափոխություն և պատերազմ,երկու ամսից ազգի կեսը կկորցնենք,իսկ մյուս կեսնել կհեռանա:
    Իհարկե կա մի ուրշ տարբերակ,երբ ամեն անհատ չփորցի լուծել գլոբալ հարցեր,այլ իր աշխատատեղում և իր շրջապատում աշխատի և ապրի արդար լինի օրինապահ և չմտածի թե ինչու՞ նրանք կարող են խախտել օրենքը և լավ ապրե, իսկ ես ոչ:

  10. մեկա says:

    Արամ ջան, էդ «պուճուր» պատերազմի ժամանակ դու՞ ինչով պիտի մասնակցես։

  11. Hakob says:

    ով էլ ասի…….
    գոնե մի օր եղե՞լ ես պատերազմի դաշտում, պարոն Արամ
    թե՞ պատրաստվում ես երեխաներիդ ուղարկել ֆռոնտ:
    ….
    հա, դիսկամֆորտ ունես, ինչպես ունեիր 8-90-ականներին, երբ քո դիսկամորտից դուրս գալու համար լիքը մարդ մեռան: հետո դիսկամֆորտտ հաղթահավեց- ամերկյան լիբեռալներրդ վխտում էին Հայաստանում: իսկ հիմա էլի դիսկամֆորտ…
    էլի մի 10000 զոհ, որ դիսկամֆորտից դուրս դաս…
    բարեբախտաբար, մեր Նախագահը գիտի ինչ է անում ու ինչպես է անում, հանուն մեր ազգի ու մեր երեխաների:
    իսկ իբեռաստները ինչքան շատ դիսկամֆորտ ունենան. էնքան նշանակում է մեր ազգի գործերը լավ են գնում: այսպես ասած – ուղիղ կախվածության գրաֆիկ: 🙂

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հակոբ, արժանահիշատակ Ռուբեն Զարյանը Հրաչյա Ներսիսյանի մասին հուշերի գրքում մի հիշատակում ունի…Հրաչյան երբեմն հաճախում էր մի նկուղային հարկում գտնվող գարջրատուն եվ ամեն անգամ իջնելիս գլուխը զարկվում էր առաստաղին…թռչելուն սովոր հոգին սողուն չի կարող դառնալ…ձեր կոմունիստական…կուսակցական հոգին երբեք երկնքին չի նայի…
      Ամենամեծ սխալը որ տեղի ունեցավ 90 ականների սկզբում եվ Ռուսաստանում եվ ամէնուր ԱՊՀ երկրներում, որ սողուններից չձերբազատվեցին…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Թեմայից դուրս ասեմ, որ Ռուբեն Զարյանն էր ինձ 1987 թվականին աշխատանքի ընդունել ԳԱ Արվեստի ինստիտուտ:

  12. david says:

    Կռացած ապրելն է վայել էն գենետիկ վախկոտ քծնողին, ով իր գոյության ընթացքում սիրում կռացած տեսնել և առյուծին:Բոլորը ճիշտ են, անտանելին բոլորի համար անտանելի է:

  13. Armen says:

    Մեր հարգարժան Արամը ուզում է, որ նորից ազերի դեմ պատերազմ սկսել , հետաքրքիր է իմանալ թե ինքը անձամբ անմջապես զենքը ձեռքին կռվելու է , թե նորից դիդորդի կարգվիճակ պիտի ապհովի իր համար:

  14. Armen says:

    Վերջերս հանդիպեցի իմ ուսանելու ժամանակ մեր ֆակուլտետի դեկանին ու ինչ մի հետաքրքիր փաս հիշեց այն ժամանակի մեր Արամի նման ՛հայրենասեր՛ դասախոսների մասին,ովքեր միաժամանակ կրթության նախարարությում էին աշխատում ուեղան ռուսական դպրոցների ու բուհերում ռուսական բաժիններփակողները: Ու ինչ է պատմում հարգել պրոֆեսորը, որ դրանք այն դասախոսներն էին, ովքեր ժամանին իրանք ռուսաց լեզվին չէին տիրապետում, բայց իրանց երեաները հաճախում էին ռուսական դպրոց:

  15. Տիգրան says:

    Պարոն Աբրահամյան, ասենք պատերազմեցինք, բայց ում դեմ եւ կարեւորը ինչի համար: Էս վերջերս կռվեցինք, կարծես թե հաղթեցինք: Բայց ունե՞նք քաջություն ասելու, որ մեր Հայրենիքից մի կտոր ենք ազատագրել եւ այդ ազատագրված հողը մասն ենք դարձրել մեր միասնական պետության: Հակառակ դեպքում, եթե Արցախը այսպես կոչված հայկական երկրորդ պետությունն է, հիմա ինչի համար կռվենք, որ Վարդենիսը, Տավուշն էլ դառնան հայկական 3-րդ, 4-րդ հանրապետությունները՞ ու զբաղվենք դրանց ՀԻՄՆահարցերո՞վ: Որ ի՞նչ: Չէ՞ որ ըստ պաշտանական գաղափարախոսության՝ Ադրբեջանը Ղարաբաղի՛ հետ հարցեր ունի եւ ոչ Հայաստանի: Այս մտածելակերպով, եթե հայկական պետությունները շատանան, նրանց մեջ հուսով եմ կլինի մեկը, որը խնդիր չի ունենա Ադրբեջանի կամ որեւէ այլ պետության հետ: Ես էլ գուցե լինեմ հենց այդ հայկական պետության քաղաքացին: Հետեւաբար կռվելու կարիք էլ չի լինի: Ես՝ հայկական վերջին պատերազմի կամավոր մասնակիցս, կարծում էի, որ կռվում եմ միասնական Հայքի համար: Բայց եթե պիտի խեղկատակային հրճվանքով փաստվի հայկական երկրորդ պետության գոյությունը, ապա ես այլեւս ոչ մի պատերազմի մասնակից չեմ լինի: Ում պետք է, նա էլ թող պատերազմի: Ինձ պետք չէ:

  16. ashot YEREMYAN says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ! ՀԻՇԵՔ! ԻՆՉՈՒ ԼԻՆԵԼ ԿՈՒՅՐ ՎՐՁԻՆ ԿՈՐԾԱՆԻՉ նկարիչի ՁԵՌՔՈՒՄ…,ՔԱՆԻ ՎՈՐ ԴՈՒՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՆԿԱՐԵՔ…

  17. Susanna says:

    Նախ չպետք է մոռանալ, որ մենք Ուկրաինա չենք՝ իր բոլոր ռեսուրսներով, և Հայաստանին միայն մի նոր պատերազմ է պակասում՝ մի մասին արտագաղթում կորցրինք, մի մասն էլ պատերազմում կոչնչանա…Բոլորս էլ հրաշալի գիտեք, թե ինչ է նշանակում պատերազմ, իսկ ով էլ չգիտե թող գա սահմանամեձ տարածաշրջան, մենք կծանոթացնենք..Եվ հերթականն էլ նախկինի պես չի լինելու՝ մանկապարտեզային, ընդգրկելու է ողջ հանրապետությունը, և շատ դաժան…Քանի դեռ հնարավոր է, պետք է քաղաքականությունը շատ զգույշ և խոհեմ տարվի, որպեսզի չծագի պատերազմ…իսկ երբ կնետվի ձեռնոցը, կբարձրացնենք այն, բայց դա, մտածեք, թե ինչ է նստելու՝ անկախ վերջաբանից…Թշնամու ուժերն էլ չպետք է թերագնահատել…Ամենահեշտը նման քարոզներ անելն է ու հայրենասիրության ջատագով դառնալն է՝ կարճ ճանապարհով…Եվ պատերազմից խելացի խուսանավելն էլ ամենևին վախկոտության կամ թուլության նշան չէ, մի հրահրեք, լավ բան չէ:

    • Զավեն says:

      Մեծ փիլիսոփա Լև Տոլստոյը, իր ամենահայտնի վեպի վերջին հատորի կեսը, նվիրել էր մտորումներին,թե որն է պատաերազմի իմաստը:Ճիշտն ասած շատ ձանձրալի էր այն կարդալը,քանի որ հեղինակն ինքը մոլորվել էր:Երբ հետևում ես կենդանիների կռվին,ապա իմաստը միանշանակ է,կռվի իմաստը հաղթելն է որի արդյունքում որոշվում է ով ում պետք է հնազանդվի,կամ զիջի ինչ որ բան:Բայց Լև Տոլստոյը մարդուն չէր կարող համեմատել գազանի հետ,դրա համար էլ մոլորվել էր:Իհարկե մարդը գազան չէ և միակ ձևը նրան պատերազմ հրահրելու դա այն է,որպեսզի զարթնացնես նրա մեջ գազանին:Զարգացած երկրները դա անում են այլ կերպ ,հետամնաց երկրներն այլ կերպ:Միացյալ նահանգները միլիարդներ են ծախսում որպեսզի ունենան վարժեցրած գազանիկներ,իսկ հետամնացները փորձում են ատելություն սերմանել իրենց հակառակորդի հանդեմ:Միացյալ նահանգները չունեն թշնամի,քանի որ նրանց պետք չէ ինչ որ մեկի հանդեպ ատելություն սերմանել իրենց բանակում:Իրենց բանակը շատ լավ ֆինանսավորվում է և յուրաքանչյուև պահի պատրաստ է կռվել յուրաքանչյուր հակարկաորդի հետ:ինչ վերաբերվում է Ադրբեջանին,ապա այստեղ Ալիևի բանակը պրոֆեսիոնալ չէ,այսինքն զինվորները սիմվոլիկ աշխատավարձ են ստանում և որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց բանակի մարտական ոգին, պետք է թշնամություն սերմանեն մեր հանդեպ:Այսինքն գազանություն:Բայց,ասենք, մենք չենք ուզում պատերազմ, իսկ մեր հարևանն ուզում է և ատելություն է սերմանում իր ժողովրդի մեջ մեր հանդեպ:Ինչ կարող ենք մենք անել,որպեսզի խույս տանք պատերազմից և կորուստ չունենանք???Իհարկե պետք է հզորանանք,որպեսզի մեր հարևան երկրի բռնապետը նույնիսկ չմտածի մեզ հետ պատերազմելու մասին,այսինքն նրան ձեռնտու չլինի մեզ հետ պատերազմելը: Օրինակ, ինչու Իրանը չի հարձակվում մեզ վրա???Որովհետև նրան պետք չէ Հայաստանի տարածքները:Ուզում ես նվիրի, չի վերցնի:Ադրբեջանին նույնպես պետք չէ Արցախը,Այո նրանք ուզում են վերադարձնել ազատագրված հողերը,բայց ոչ Ստեփանակերտը կամ Մարտունին:Նրանց պետք չէ առանց ռեսուրսների, լեռնային,հայերով բնակեցված, ավտոնոմ պետուտյուն իևենց երկրի մեջ:Բայց ինչու Ալիևը չի ուզում ճանաչել Արցախը և դիմացը վերցնել այսպես կոչված ազատագրված հողերը???Ինչպես տեսնում եք ես նույնպես մոլորվում եմ իմ մտքերում,իրոք շատ բարդ հարց է:

  18. մեկա says:

    Արամ, հարգելիս, կարո՞ղ ես հիշել, թե այս հոդվածի միտքը ո՞ վ հուշեց կամ որտեղի՞ ց առաջացավ։
    Սա շատ նման է ինֆորմացիոն պատերազմի՝ «ռուսները հանում են զորքերը», «ադրբեջանցիք դիվերսիա են անում» և «պատերազմը անխուսափելի և ողջունելի է» տրամաբանությամբ։ Ով որ քեզ հուշել է գրել այս հոդվածը՝ քողարկված գործակալ է։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031