Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարաջանովի շնորհիվ ես սիրեցի հայ ժողովրդին»

Հուլիս 19,2014 13:45

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան այս օրերին դեռ Հայաստանում է, որովհետեւ ցանկացել է մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, մանավանդ որ՝ այն այս տարի փարաջանովյան է: Անցյալ տարի նա նույն փառատոնի շրջանակներում դիտել էր Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը ու անչափ տպավորվել: «Ես դիտեցի «Փարաջանով» ֆիլմը՝ անգլերեն ենթագրերով: Չէի ճանաչում այդ կինոբեմադրիչին: Հավատացնում եմ, որ այդ ֆիլմն ինձ հուզեց: Ես շատ սիրեցի Փարաջանովի հուզիչ կերպարը: Այս անձնավորությունը կարողանում էր արթնացնել յուրաքանչյուր անհատի մեջ նիրհող երազանքները…

Ոմանք կարող են անցնել Ռենուարի կտավների առջեւով, լսել Մոցարտ, նայել «Փարաջանով» ֆիլմը՝ առանց որեւէ բան զգալու:

Այս ամենը զգայնության հարց է, բայց մի՞թե զգայնությունը մարդկության բնավորության կարեւորագույն գիծը չէ: Սցենարիստի արհեստավարժության մեջ է ի հայտ հանելը՝ զգացմունքը, ուղերձը, մարդուն…Այդ ամենով իսկ Փարաջանովը հրաշալի սցենարիստ էր: Մի իսկական հրաշագործ, որը մարդկային արժեքներ էր ստեղծում, ի հայտ բերում այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Հանքափորի մի տեսակ, որը գտնում էր եւ երեւան հանում հոգու, զգացմունքի բնակտորներն ու թանկարժեք քարերը…

Փարաջանովի զվարճախոս-կատակային, տարօրինակ, ոչ ավանդական կողմը, նրան թույլ էր տալիս հասնել հոգու այնպիսի ճկունության, որը հատում էր հանճարի սահմանները: Նա, ով չունի մի փոքր խենթություն, երբեք չի կարող կտրել իրեն ազատություն պարգեւող շղթաները, որը նրան ազատ է դարձնում… Փարաջանովն անշուշտ ուներ այդ խենթությունը, որը նրան տալիս էր նաեւ մտքի ազատություն:

Ստեղծագործելու համար պետք է ստեղծագործողի հոգին անսահմանության մեջ լինի, ինչն անհամատեղելի է բռնատիրական համատեքստի հետ:

Դժվար է պատկերացնել, որ ես ոչինչ չգիտեի երկրագնդի արեւելյան մասի եւ առավել եւս՝ Հայաստանի մասին: Սակայն ինձ թվում է, որ 21 ամսվա ընթացքում ես լրացրել եմ այդ բացը: Փարաջանովի շնորհիվ ես սիրեցի հայ ժողովրդին եւ հայոց պատմությունը:
Ի վերջո, սա այն էր, ինչ ես զգացի այդ ֆիլմը դիտելիս:

Փարաջանովի դերակատարը հիասքանչ էր: Շատ լավ ֆիլմ էր»,- գրել է ռեկտորը:

Սեփ. լր

«Առավոտ» օրաթերթ
18.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031