Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Հայրապետյանը կրկնեց Միխայիլ Խոդորկովսկու սխալը»

Հուլիս 19,2014 14:50

Կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը

«Ռուսական կայսրը, փաստացի, «սակալինիյ (բազեական) որս» է սկսում հայկական, հատկապես ղարաբաղյան ծագմամբ օլիգարխների»,- «Առավոտի» հետ զրույցում՝ վերլուծելով հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, նման եզրահանգում արեց Հայաստանի թիվ մեկ եւ թերեւս միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ապա մարքսիստական ոճով շարունակեց բացատրել իրավիճակը. «Կհարցնեք` why mister president? իՈ ՍՈՍՌպ չՐպւՌ? Ռուսական յաստրեբը կպատասխաներ` ՎպՐՏտՐՌÿՑՌպ ՉՏրտՌՑՈՑպսՖվՏչՏ ւՈՐՈՍՑպՐՈ»: Մարքսիստը կարծում է, որ աշխարհում չի եղել եւ չկա մի ֆինանսական օլիգարխ, որը չունենա քրեածին հետք` լինի դա գործող նախագահ, թե ներքեւներում գործող ձեռնարկատիրական կապիտալի անհատ ներկայացուցիչ: Ըստ նրա՝ ողջ կապիտալիստական համակարգը քրեածին է, քանզի սա բուրժուական պետական մեքենայի կարդինալ արատն է: «Բայց ինչպես կասեր Իոսիֆ Իլարիոնովիչ Ստալինը` կրիմինալն այնքան է, որքան մենք ցանկանում ենք, Լավրենտի: Իշխանական օլիմպում քրեական պոչի մասին հիշատակում են այն ժամանակ, երբ կա անհրաժեշտություն` դա որպես քաղաքական պրեսինգի լծակ օգտագործելու»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով. «Չեռնոմիրդինի հետ՝ խնամիական, Լավրովի հետ՝ ընկերական, ռուսական էլիտայի հետ շաղկապված Հայրապետյանի նման մարդիկ ռուսական արքունիքի համար միշտ էլ եղել են բուֆերային խաղացողներ` հայ-ռուսական քաղաքական-հասարակական հարաբերություններում: Ինչպես Արա Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլն: Բայց ինչո՞ւ է մեր ժամանակների դոլգառուկիներին մերժում այսօր Ռուսաստանը: Հայրապետյանը կրկնեց Խոդորկովսկու սխալը. լինելով ռուսահպատակ օլիգարխ` նա իրավունք չուներ թեկուզ հայկական հարցի շուրջ հանդիպել Օբամայի հետ: Դա ավելորդ ինքնավստահություն էր»:

Levon-Hayrapetyan1

Հայ օլիգարխների նկատմամբ սկսված որսը Դավիթ Հակոբյանը համարում է ուղղակի ցուցում այն մասին, որ «ռուսական կայսրը հայ-ռուսական փոխհարաբերություններում պարտադրում է ՀԱՊԿ-ի հակակշիռ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից Հայաստանին պարտադրված արտաքին քաղաքականության նոր դիվանագիտական հարաբերություններ»: Դավիթ Հակոբյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տապալումը ուզում է բարդել Հայաստանի վրա` «Նազարբաեւի շուրթերով», ու դրանով իսկ պարտադրել Հայաստանին, որպեսզի դուրս գա արցախյան հիմնահարցի դիվանագիտական, բանակցային գործընթացներից` գլխավոր կոնֆլիկտողի, ապա բանակցողի իր տեղը զիջելով Արցախին: «Թեպետեւ ինքը` կայսրը, նոր միությունը ստեղծելու գաղափարական հենքը դեռ չի կարողացել ստեղծագործել: Ի՞նչ միություն է ուզում ստեղծել Պուտինը` ի հակակշիռ պանամերիկյան հեգեմոնիստի, ինքն անգամ չգիտե: Ինչ մնում է երկու ուզուրպատորներին` Լուկաշենկոյին եւ Ղազախստանի տափաստանների ծեր աղվեսին, ապա նրանք` իրենց քաղաքական պայծառատեսությամբ եւ պայծառակերպությամբ, ոչ Շահումյան, ոչ էլ Լենին կարող են լինել` նոր միության գաղափարախոսությունը ստեղծելու համար»,- ասաց մեր զրուցակիցը` հնչեցնելով հռետորական հարց. «Ո՞վ է լինելու հաջորդ օլիգարխը»:

Ինչեւէ, Պրեդնեստրովիա-Օսիա-Աբխազիայից մինչեւ Վիետնամ` նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծելն առանց Արցախի հայկական հանրապետության անդամակցության՝ մարքսիստը համարում է «անհեռատես, ապրիորի, ուտոպիա»: Ավելին՝ եթե հանրապետության նախագահը լիներ Դավիթ Հակոբյանը, ապա հավաստիացնում է, որ առանց համաժողովրդական հանրաքվեի չէր դիմի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության քայլին: Դավիթ Հակոբյանը վստահ է. «Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը շեփորահարում է ավելին` Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ»: Ներկայիս ներհայաստանյան իրավիճակը նա բնութագրում է մասնագիտորեն` «պետական մեխանիզմի հոգեվարք», որը նմանեցնում է 1989 թվականի փետրվարյան իրավիճակին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի անհրաժեշտություն առաջացավ. «Լավրովի էքսպերտները Հայաստանին ոչ հուսալի գործընկեր են որակում. սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում իշխանությունը փոխելու ժամանակը մոտենում է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Իշխանափոխության ժամանակը այլև ուշացված է և դրա պտուղները ՌԴ ն ճաշակում է հարկադրված:Ուշ է, այլևս անօգուտ:

  2. Արմեն says:

    Տեսնես երբ է այս մարդը մի ճիշտ բան ասելու, ցիտելու իմաստով չգիտեմ ու չեմ ասում

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031