Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Անհրաժեշտ է կշտանալու մասին օրենք»

Հուլիս 18,2014 23:30

Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքում Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք արձակուրդ գնալու մասին չեն մտածում, քանի որ մինչեւ վերջ պայքարելու են օգոստոսի 1-ից նախատեսվող առանց այդ էլ թանկ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ:

«Օրինաց երկիրը» երկրորդ հայցն է ներկայացրել վարչական դատարան, որովհետեւ առաջինն անհիմն մերժվեց: Մենք բողոք դիմում ենք ներկայացրել սակագները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերանայեն գազի արդեն գործող սակագինը եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Սակագները կարգավորող հանձնաժողովում, որի հինգ անդամներից ոչ մեկը, չեմ հիշում, որ տարիներ շարունակ որոշումներ կայացնելիս ձեռնպահ մնացած լինի, մեզ ասում են՝ ճեղքվածքի մասին ու թանկացումը անհրաժեշտ համարում: Ի՞նչ ճեղքվածք: Գնացեք այդ ճեղքվածքները փակեք: Դա վատ կառավարման արդյունք է: Դա, «լեվի» են ասում, ինչ են ասում, վաճառված էլեկտրաէներգիան է, գազը՝ ինչ կորուստների մասին են խոսում: Թող իրենց շահույթը քչացնեն: Մեկ տարվա մեջ պակասել է սպառումը, բայց հազար հոգով ավելացել է աշխատողների թիվը: Մենք աշխատատեղերի ավելացումը կողջունեինք, բայց դրանով չեն բավարարվել՝ կրկնապատկել են աշխատավարձը: 119 հազար միջին աշխատավարձը մեկ տարվա ընթացքում դարձրեցին 230 հազար: Դա թող լինի շահույթի հաշվին՝ մեր եւ ձեր հաշվի՞ն պետք է լինի…  Սեւանից ջուր է բաց թողնվում Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով, որպեսզի գյուղացի իր օրվա հացը վաստակի: Բայց մինչեւ գյուղացուն հասնելը այդ ջուրը էլեկտրաէներգիա է դառնում: Որտե՞ղ է դա, որտե՞ղ են այդ միլիարդները: Թող փակեն այդ ճեղքվածքները, այլ ոչ թե  Ծաղկաձորում հինգ աստղանի պանսիոնատ կառուցեն: Ես ստիպված իմ գործընկերների հետ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը կոչվելու է կշտանալու մասին օրենք: Չգիտեմ, մի ձեւ գտնենք, որպեսզի այդ անկուշտները մի ձեւով բավարարվեն: Հազարավոր երեխաներ սոված են քնում: Ինչ է լինելու, եթե այս թանկացումը թույլ տանք: Չենք թույլ տալու», – ասաց Հովհաննես Մարգարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031