Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Սակագների բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի»

Հուլիս 18,2014 22:03

«Օրինաց երկիր» կուսակցության՝  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման եւ շղթայական թանկացումների դեմ հանրահավաքի թեման հրատապ էր: Ժողովուրդն էլ, չնայած ամռան տապին, մի տեսակ կարոտել էր հանրահավաքներին:

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ասաց. «Սա մեր բոլորի հանրահավաքն է՝ անկախ նրանից, թե ով է հանրահավաքի կազմակերպողը: Ձեր ներկայությունն արդեն փաստում է, որ սա մեզանից յուրաքանչյուրի հանրահավաքն է: Սակագների այս բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի, որը օրը ցերեկով, ցանկացած պահի կարող է մտնել մեր գրպանը: Եվ եթե մենք մեկ անգամ չփակենք մեր գրպանը, ապա ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք եւ արդյունքի չենք հասնի: Մեր պայքարի ակունքները բխում են հասարակության սոցիալական խնդիրներից: Մենք հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը, բարձրացրել եւ պաշտպանել ենք մարդու եւ քաղաքացու սոցիալական իրավունքները:

«Օրինաց երկիրն» իր քաղաքական գործունեությամբ ձեզ հետ միասին անցած տարիների արդյունքում լուծել է բազմաթիվ խնդիրներ: Մենք պայքարել ենք հանուն գրագիտության, ոչ թե խավարամտության, հանուն տնտեսական ազատության, ոչ թե օլիգարխիկ տնտեսության, հանուն մարդու իրավունքի, ոչ թե շղթայված ազատության, հանուն սոցիալական արդարության, ոչ թե խայտառակ բևեռացման թե իշխանության մեջ, թե ընդդիմադիր դաշտում», – ասաց տիկին Բիշարյանը եւ հավաստիացրեց, որ կուսակցությունը շարունակելու է պայքարը, որքան էլ չարակամները իրենց քննադատեն ու հարվածեն:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031