«Վարչապետի հայտարարությունը շատ ոչ կոռեկտ էր, Լևոն Հայրապետյանը հո փոքր մարդ չէ՞, փողոցի մարդ չէ, ոչ Բարխուդար է, ոչ Սիմոն է, ոչ էլ Պետրոս է, օրինակի համար եմ բերում, թող այդ անունները կրողները չվիրավորվեն, և մենք չունենք աշխարհահռչակ միլիարդատերեր, որ էսպես հեշտությամբ նայենք, թե ինչպես են նրանց ձերբակալում և բանտեր նետում, այն դեպքում, երբ Լևոն Հայրապետյանը այն սակավաթիվ մեծահարուստ հայերից է, որն իրոք շատ մեծ նյութական օգնություն է տրամադրում հայկական երկրորդ պետությանը`Արցախին:
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը էսպես սովորական կրիմինալ խրոնիկայի տեղեկություն չէ, ընդհակառակը մեր իշխանությունները շատ պետք է մտածեն, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը անհետևանք մարսելուց հետո ռուսական իշխանությունները շատ հեշտությամբ կարող են արդեն ձերբակալել նույն Սամվել Կարապետյանին` Տաշիր Սամոյին, Արա Աբրահամյանին , այլ մեծահարուստներին, որոնք բնակվում են Մոսկվայում ու Ռուսաստանի այլ քաղաքներում, իսկ ինչո՞ւ ոչ, այ մենք սրանից պետք է վախենանք, որ դերակատարություն ունեցող հայ մարդիկ կարող են փակվել, ոչ պակաս մարդիկ, քան Լևոն Հայրապետյանը», -ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` պատասխանելով նախօրեին վարչապետի հնչեցրած այն գնահատականին, թե «Կարող է Լեւոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իրեն պետք է բռնեն, որ հասկամա մածունը կաթից ա…’բռնելուն’ հենց ինքն ա…
Արցախին, թե* սերժաթոռին:Մի հոլ է պտտվում աշխարհում դա ղարահոլ է, քաոսային շարժումներ է անում,քրեական-քաղաքականի դաշտում:Այս հոլի հարցում ձեռնպահ չկա, դեմ չկա, ընդդիմություն չկա: Կանցնի միաձայն:
ումիցես հիմա դժգոհ david?))))))))