«Օսկարի» կրկնակի նոմինանտ, ինքնատիպ ձեռագիր ունեցող ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը «Ոսկե ծիրանի» շնորհիվ հասու եղավ հայ հանդիսատեսին: Հեղինակը այն նկարել է շուրջ քսան տարի, ավելի շուտ հետեւել հերոսին՝ 6-ամյա Մեյսոնին (Էլար Սելմոն)՝ նրա կյանքի ամենավճռորոշ փոփոխությունների տասնամյակում. տեղափոխություններ, ընտանեկան վեճեր, հուսախաբություններ ու ոգեւորություններ: Ռեժիսորն այնպես է աշխատել, որ Մեյսոնն ու իր քույր Սամանթան «մեծանում» են հանդիսատեսի աչքի առաջ, ամեն ինչ բնական է ու առանց ավելորդությունների: Մի բան պարզ է՝ բոլոր երկրներում բոլոր ընտանիքները նույն խնդիրներն ունեն, ուղղակի ամեն մեկի մոտ դրանք յուրովի են դրսեւորվում:
Հյուսթնում համալսարան սովորելու տարիներին Ռիչարդ Լինքլեյթերը գրականություն էր ուսումնասիրում, նաեւ աշխատում էր նավթային ընկերությունում, բայց երազում էր կինոյի մասին: Նա սկզբնական շրջանում որոշակի գումար աշխատեց համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար ու վերջնականապես զբաղվեց կինոյով:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճում մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Ֆիլմի ավարտից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ