Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանության համար են նույնիսկ ավելի քիչ տալիս, քան Վոլոդյա Ավետիսյանին». Արմեն Մարտիրոսյան

Հուլիս 18,2014 18:35

Դատարանի որոշումը՝  պահեստազորի գնդապետ, ազատամարտիկի Վոլոդյա Ավետիսյանին խարդախության հոդվածով 6 տարի ազատազրկման դատապարտելու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ անարդարացի է:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ես չեմ ասում դա եղել է, կամ չի եղել: Բայց այն, ինչի մասին խոսում են, նույնիսկ եթե դատարանը պետք է ոչ քաղաքական վճիռ կայացներ, պարզ է, որ  մի քանի տարուց ավելի չէր տա: Հետո էլ համաներման տակ կմտներ ու կազատվեր: Բայց քանի որ հստակ քաղաքական է իր գործը, այդ թվում նաեւ դատավարությունը, ուստի ստացավ 6 տարի պատժաժամկետ: Տեսնում ենք, որ խայտառակ իրավիճակներով ավելի  խոշոր հանցագործություններ են տեղի ունենում, պատժվում են ընդամենը 1-2 տարի: Սպանության համար են նույնիսկ ավելի քիչ տալիս, քանի Վոլոդյա Ավետիսյանին են տվել, ինչի՞ մասին է խոսքը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031