Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամին ասացի, որ չեմ գրելու, ամոթ է». Մարգարիտ Եսայանը՝ «Առավոտում» անցկացրած տարիների մասին

Հուլիս 18,2014 18:19

«Տարիներ առաջ` 2003-ի ապրիլին, ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, երբ մարդկանց հրում եւ սեղմում էին պատին, ի թիվս այլոց, ինձ էլ գցեցին ոտքի տակ, մի լավ ճզմվեցի, բայց երբ գրում էի այդ օրվա մասին նյութս, ոչ մի տողով չանդրադարձա ինձ հետ կատարվածին, Արամին ասացի, որ չեմ գրելու, ամոթ է, եթե իմանան, որ ինձ էլ են քաշքշել եւ բաճկոնս պատառոտել:Վստահ էի, Արամ Աբրահամյանը ճիշտ կհասկանար.«Այո, բալիկ ջան, (ի դեպ, ինքը բոլորիս բալիկ էր ասում, անկախ նրանից, դու իրենից մեծ ես, թե՝ փոքր), դու լուրջ լրագրող ես, մի գրի»: Սակայն ավելի ուշ, «Այբ-ֆե»-ի իմ գործընկերուհին ոստիկանապետի հետ հարցազրույց անելիս նաեւ ինձ «անզգույշ քաշքշելու» մասին էր հարցրել, եւ գիտե՞ք ինչ էր պատասխանել Հովհաննես Վարյանը, ասել էր. «Դուք սխալվում եք, Մարգարիտ Եսայանն այնպիսի լուրջ եւ հարգված լրագրող է, որ նրա նկատմամբ ոչ ոք չէր համարձակվի անզգույշ լինել»,- «Առավոտում» լրագրողական կյանքի դրվագներից է հիշում ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Օրաթերթի մասին նրա հիշողությունները կարող եք կարդալ «Առավոտի» վաղվա տպագիր համարի «Առավոտցիներ» շարքում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան says:

    Ստացվում է, որ բռնարարքների ենթարկված բոլոր լրագրողները եւ դրա մասին ահազանգածները անլուրջ են, իսկ այ Մարգարիտ Եսայանն իրենց թայը չի… Մի քիչ համեստությունը չեր խանգարի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031