Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը խնդրեց իր պաշտպանին հրաժարվել տուժողների դեմ քրգործ հարուցելու միջնորդությունից (Տեսանյութ)

Հուլիս 18,2014 17:54

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ցուցմունքներ տվեցին Հայկ Հակոբյանը, նրա դուստրը՝ Տաթեւիկը, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչված , ավտովթարից մահացած Էդգար եւ Էդիկ Հակոբյանների մայրերը՝ Աննա Կարապետյանն ու Էմմա Հակոբյանը:

Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցեր էր տալիս տուժող Տաթեւիկ Հակոբյանին, հայհոյանքներ լսվեցին Հայկ եւ Արթուր Հակոբյանների կողմից, ապա դատական նիստերի դահլիճ փորձ արեց մտնել մեկը, «խոստանալով» «կտրել» Նիկոլայ Բաղդասարյանի վիզը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը 4 ժամով տուժողներին հեռացրեց նիստերի դահլիճից:
Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլայ Բաղդասարյանը հրապարակեց լրատվամիջոցներից մեկում տպագրված, տուժողի ծանոթ ներկայացած Սիրանուշ Տռուզյանի հարցազրույցից մի հատված, որն ի դեպ, քրեական գործի նյութերում առկա էր:
Տուժողն ասաց, որ չի պատասխանի պաշտպանի հարցին:

PrevPhoto
NextPhoto

Նիկոլայ Բաղդասարյանը, երբ հանդես եկավ հայտարարությամբ, որ դատավարության առաջին իսկ օրվանից պարբերաբար իր հասցեին հնչում են սպառնալիքներ, հայհոյանքներ տեղից, նաեւ այդ մասին արձանագրել են լրատվամիջոցները, միջնորդության քննության ժամանակ տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, թե պաշտպանն ինքն է լարվածություն առաջացնում, եւ դրդում:

Նիկոլայ Բաղդասարյանը, որը դատավորից պահանջում էր քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին, հրաժարվեց այդ միջնորդությունից, երբ ճանաչված դերասանը՝ Վարդան Պետրոսյանը, թախանձագին խնդրեց հրաժարվել այդ միջնորդությունից:

Դահլիճում գտնվեցին մարդիկ, որոնց Վարդանի խոսքն անգամ հուզեց: Տ ուժողներից մեկն էլ տեղից ասաց. «Գոնե այս հարցում տղամարդ եղար»:
«Նիվա» մեքենայի վարորդի եղբայրը՝ Հայկ Հակոբյանը, նստած է եղել վարորդի կողքին: Պատասխանելով մեղադրող Արթուր Սարգսյանի հարցին, թե ինչ գործողություններ արեց Արթուրը բախումից առաջ՝ պատասխանեց.«Այդ ամենը տեւեց 5-10 վայրկյան: Գազ էր տալիս, փորձ էր անում:Մեքենան տեղից չի շարժվել»: Ի դեպ, տուժողը շեշտեց, որ ոչ ինքը, ոչ էլ եղբայրն այդ օրը ոգելից խմիչք չեն խմել:

Հայկ Հակոբյանին հարցեր չտվեցին ոչ Վարդան Պետրոսյանը, ոչ էլ նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մեկ այլ վեճ էլ ուղղակի ծագեց կողմերի փաստաբանների միջեւ: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանը ասել է, որ կհաշտվեն այն դեպքում, երբ Վարդանն ասի, որ խմած է եղել, մեղքն ընդունում է: Ինչ վերաբերում է հատուցման խնդրին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ կան արտադատարանական հնարավորություններ, ինչից իրենք չեն հրաժարվում:

Երբ Ռուբեն Բալոյանը փորձեց պատասխանել պաշտպան գործընկերոջը, այստեղ էլ դատավորը զայրացավ, եւ կողմերին հիշեցրեց, որ փաստաբանների գործը չի քննվում դատարանում, այլ՝ ավտովթարի:

Դատական լարված մթնոլորտը նորից կկրկնվեր, եթե դատավորը զգուշացում չաներ տուժողի իրավահաջորդին, որը հեգնանքով ասում էր, թե «Քաղցած չէին սպասումին» հյուրընկալելիս օգտագործել են ջուր, ակնարկելով այդ հաղորդմանը հյուրընկալած Վարդան Պետրոսյանի վերաբերյալ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ասածը: Հիշեցնենք, որ վթարի օրը Վ. Պետրոսյանին հյուր են գնացել «Քաղցած չէին սպասում» հաղորդումից:

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 23-ին:

4 վկաներից մեկը դատական բժիշկ Համազասպ Գեւորգյանն է լինելու, որը ճշտում կմտցնի այն հարցում, թե դեպքի օրը Վարդան Պետրոսյանը սթափ է եղել, թե ոչ: Ըստ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ սթափության հարցն էլ է ամեն անգամ արհեստականորեն բարձրացվում  տուժողների ներկայացուցչի կողմից:

Ըստ Վարդան Պետրոսյանի էլ՝ քննիչը դեպքից 40 օր հետո չի գնում հարցաքննության: Եվ որ սա իր եւ Հակոբյանների պատմությունը չի, սա իր եւ վերեւների հարցն է:

Մանրամասները տեսանյութում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Աչքիս, սրանք ոչ միայն ավտովթարի և սեփական երեխաների մահվան պատճառն են եղել, այլև ի ծնե-ծ բնե հանցագործ են։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031