Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը`պատասխանելով սահմանին լարվածության մեծեցմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
ՙՌուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա՚,- ընդգծել է դիվանագետը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով:
Նյութի մանրամասները կարդացեք arminfo.info-ի կայքում
Կարդացեք նաև
մենք էլ ձէզ հավատացինք դուք մեզ ապացուցեցիք որ վստահելի դաշնակից չեք ու չեք էլ կարող լինելայնպես որ մեզ հանգիգտ թողեք մենք ձեր կարիքը չենք զգում դուք հեռացեք մենք մեր գործերը առանց ձեզ շատ լավ կդասավորենք