Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Շանթին և ընկերներին սադրանքի՞ է ենթարկել

Հուլիս 18,2014 17:10

«Սա ուղղակի գեղեցիկ սադրանք է, որի կատարողը Գեղամ Խաչատրյանն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործի ընթացքին և նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերին գնահատական տալով` այսպիսի կարծիք հայտնեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Արա Զաքարյանի համար ամենազարմանալին գործով տուժող ճանաչված, «հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի ցուցմունքն է. «Տեսագրությունը դիտելուց հետո ակնհայտ է դառնում, որ Գեղամ Խաչատրյանը և մի շարք այլ ոստիկաններ ոստիկանության կամ իշխանության կողմից ուղղորդված եղանակով պատրաստի ցուցմունքներ են տվել: Չեմ բացառում, որ դրանք արդեն պատրաստված, տպված են եղել: Հակառակ դեպքում ինչո՞ւ է ամեն տեղ ոստիկանների ցուցմունքներում առաջին հերթին երթևեկությունը խաթարելու հանգամանքը շեշտվում»:

Արա Զաքարյանը նշեց, թե տեսագրությունից երևում է, որ փողոցում այդ ժամանակ անգամ մեկ մեքենա չկար, հասկացվում է, որ Մաշտոցի պողոտան փակված է եղել ոստիկանության կողմից»:

Արա Զաքարյանը նշեց, թե այդ օրը ոստիկանությունը հրահանգ էր ստացել, որ հնարավորություն տային, որ երթը հանգիստ գնա, որ Մաշտոցի պողոտայից գնան Բաղրամյան, դրա համար էին փողոցը փակել: Սակայն Արա Զաքարյանի համար հասկանալի չէ, թե այդ ի՞նչ տեղի ունեցավ. «Ես ենթադրում եմ, որ սա դասական սադրանք է և առաջին սադրիչը հենց Գեղամ Խաչատրյանն է»:

Արա Զաքարյանի կարծիքով` անմիջական դերակատարը եղել է Գեղամ Խաչատրյանը»: Նա նշեց, թե Գեղամ Խաչատրյանի ցուցմունքները հակասական են. «Նա ասում է, թե ինքը հանգիստ եկել է Շանթի դիմաց կանգնել ու խնդրել ազատել փողոցը: Տեսանյութում երևում է, թե ոնց է նա գալիս Շանթի թևից քաշում, ոնց որ լակոտի: Եթե իր հետ նման կերպ վերաբերվեին, ինչպիսի՞ ռեակցիա կտար, դա արդեն հարց է. շուռ կգար կնայեր երեսի՞ն, թե՞ մի ապտակ կամ հարված կհասցներ: Նրա գործողություններն արդեն իսկ մարդու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ են»:

Այնուհետև հարց բարձրացրեց, թե տեսանյութից երևում է, որ «Շանթից բացի 10-15 հոգի դուրս են եկել փողոց, ինչո՞ւ Գեղամ կոչեցյալը նրանցից ոչ մեկին չմոտեցավ ու դիտողություն չարեց, այլ հենց Շանթ Հարությունյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031