Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք վարկած, թե ինչո՞ւ Մոսկվայում ձերբակալեցին արցախահայ գործարար Լևոն Հայրապետյանին

Հուլիս 18,2014 16:56

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե հնարավո՞ր է քաղաքական դրդապատճառներ լինեն Մոսկվայում արցախահայ գործարարի ձերբակալման գործում: «Լևոն Հայրապետյանի տրամաչափի մարդկանց ձերբակալությունների գործում անպայման քաղաքական ենթատեքստեր կան. այդ ինչպե՞ս է, որ հիմա նոր պարզեցին, թե հանրաճանաչ արցախահայ գործարարը կապ ունի կինգիսեպյան կազմակերպված հանցավոր խմբավորման հետ, որի անունը կապված է բազմաթիվ մարդասպանությունների հետ: Հիմա ուզում են ասել, թե մարդասպանության հետ կապ չունի, այնտեղ ինչ-որ ռեյդերային հարձակման գործ կա, համաձայն որի «Բաշկիրնեվթ» կոչվող ձեռնարկության սեփականաշնորհման մեջ տեղի են ունեցել մեքենայություններ: Խնդիրը սա չէ, Լևոն Հայրապետյանի տիպի մարդիկ այսպիսի բաների համար չեն ձերբակալվում ոչ Ռուսաստանում, ոչ էլ որևիցե տեղ, իսկ եթե ձերբակալվում են, ապա գրավի դիմաց ազատվում են մինչև դատարանի վճիռը: Լևոն Հայրապետյանի պարագայում Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ նրան փակեն: Ես ունեմ իմ սեփական վարկածները, թե ինչո՞ւ են նրան ձերբակալել:

Դուք շատ լավ գիտեք, որ Լևոն Հայրապետյանը երևի թե միակ հայ մուլտիմիլիոնատերն է, որը բնակվելով Մոսկվայում` իր ամբողջ ներուժը ներդնում է հայրենիքի զարգացման համար: Չկա այդպիսի վայր Արցախում, որտեղ Լևոն Հայրապետյանի անունը չլինի, նրա գումարներով կառուցվել են բոլոր մայրուղիները, Ստեփանակերտի բոլոր փողոցները, տարբեր շենքեր…Ամեն ինչ Արցախում կապված է Լևոն Հայրապետյանի անվան հետ, ես գտնում եմ, որ նրա ձերբակալման առաջին վարկածն այն է, որ սրանով ռուսական իշխանությունները Հայաստանի իշխանություններին պարտադրում են առանց որևիցե «տեխնիկական նախապայմանների» մտնել Եվրասիական միության մեջ, որովհետև վերջին գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բավական մեծ խնդիրների հետ է կապված, և հիմա արդեն խոսվում է 2015 թվականի հունվարի մասին, որը, բնականաբար Ռուսաստանին ձեռնտու չէ: Իսկ սրանով պաշտոնական Մոսկվան լիովին պարտադրում է ՀՀ իշխանություններին գնալ զիջումների և Լևոն Հայրապետյանի ազատման դիմաց ստորագրել այդ համաձայնագիրը:

Երկրորդ վարկածն այն է, որ վերջին շրջանում շատ են ակտիվացել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, վերջին երկու շաբաթների ընթացքում բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաներ մեկնեցին Մոսկվա, բազմաթիվ ռուս պաշտոնյաներ այցելեցին Բաքու: Բանակցում էին իբրև թե Ադրբեջանին Եվրասիական միության անդամ դարձնելու շուրջ, որը, իհարկե, ծիծաղի ժանրից է, որովհետև քիչ, թե շատ խելացի մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանին երբեք թույլ չեն տա դառնալ Եվրասիական միության անդամ այն ուժերը, որոնք կանգնած են Բաքվի նավթի արդյունահանման հետևում: Համապատասխան կորպորացիաները միլիարդավոր դոլարներ են ներդրել, ի՞նչ Եվրասիական միության մասին է խոսքը, եթե Ալիևը իրեն շատ ակտիվ պահի այս առումով, նրան շատ հեշտությամբ կարող են գահընկեց անել և նրա տեղը դնել այն մարդուն, որը կշարունակի իրենց ձեռնտու քաղաքականությունը: Ռուսական կողմը ադրբեջանական իշխանություններին սիրաշահելու համար դիմեց այս ժեստին. միայն թե Ադրբեջանը այդ ամորֆ համաձայնությունը տա Եվրասիական միության անդամ դառնալու պահով: Լևոն Հայրապետյանը այն քչերից մեկն է, որը միշտ ցավ է պատճառել ադրբեջանցիներին, դրանք սարսափելի նեղվում էին Լևոն Հայրապետյանի ակտիվությունից Արցախում, այն սոցիալական, ժողովրդագրական, մշակութային ծրագրերը, հիշում եք 800 նորապսակների հարսանիքները, որոնց մինչև հիմա հովանավորում է Հայրապետյանների ընտանիքը: Արցախի ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը դեպի լավը, ադրբեջանցիներին բնականաբար զայրացնում էր, և երևի թե պաշտոնական Մոսկվան Բաքվին սիրաշահելու համար գնում է այսպիսի զիջումների և ձերբակալում է Լևոն Հայրապետյանին: Մենք սրա վերաբերյալ օրինակներ ունենք, երբ որ 21 թվականին նույն պաշտոնական Մոսկվան Բաքվին և Ստամբուլին, էն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլն էր, սիրաշահելու համար հայկական հողերը բաժանեց, մի քանի միլիոն ռուբլու զենք տրամադրեց, բայց վերջում խաբված մնաց:

Երրորդ տարբերակն ավելի շատ կապված է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի հետ. Լևոն Հայրապետյանը իր վերջին հարցազրույցներում շատ խիստ քննադատության էր ենթարկում ՀՀ գործող իշխանություններին. հայտարարում էր, որ Հայաստանում ընդամենը 6 ամսվա ընթացքում կարելի է լիովին կարգ ու կանոն հաստատել, պետք է կազմակերպել ցուցակ օպերացիա, որով ոչ թե ժողովրդին պետք է պարտադրվի լքել հայրենիքը, այլ շինծու օլիգարխներին, որոնք անտանելի են դարձնում ժողովրդի կյանքը: Եթե այս երրորդ տարբերակն է, ուրեմն Լևոն Հայրապետյանը փակվել է ՀՀ իշխանությունների թիկունքին կանգնած ուժերի պատվերով, որովհետև նա մեծ վտանգ է ներկայացնում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. david says:

    Շեղելու փորձ կա հոդվածում:Ճանապարհները տանում են սերժակածան:Մոշուտը վառվում է, մոշ քաղեք, ղարա ,,լավ,, տղեք:Տեսեք, ծուխ է, իսկ անկրակ ծուխ չի լինում:Փակելը սիրող սերժը փակվելու մասին թաքուն է մտածում դեռ…Սերը սովորն է ուտում,-ասում է տատս:Չէ, փոս փորող, խոր փորկր, դու ես մտնելու,- արձագանքում է մոլորակը:

  2. АРЦАХЕЦИ says:

    ԱՅՍՏԵՂ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱՄ ՎԱՐԿԱԾ….ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ-ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1;1

  3. АРЦАХЕЦИ says:

    ԻՍԿ ՄԵՐ ՔԱՂԱԿԱԳԵՏՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԱՌԱՋ ԵՆ ՔԱՇՈՒՄ ՄԻՇՏ “ԱՆՀԵՐՔԵԼԻ” ՎԱՐԿԱԾՆԵՐ, ԵՒ ԱԿԱՄԱՅԻՑ ՀԻՇՈՒՄ ԵՄ, ԵՐԲ յոթանասունական թվականներին տեղի էին ունենում ‘Արարատ-Նեֆչի” ֆուտբոլային խաղերը, մեր հաևան Արեգը մեծ հաջողությամբ ”գուշակում” եր նրանց արդյունքները’ ասում եր,- Արարատը կամ տանելու ա, կամ պարտվելու ա կամ ել նիչյա ա լինելու…Ու երբ որ կարդում եմ կամ լսում մեր քաղաքագետներն, ակամայից հիշում եմ այդ մառդուն…

  4. Levon says:

    Իսկ դու հլը քո անհերքելի փաստարկներն ասա իմանանք….թե չէ դրել մենակ քննադատում ես,որ ինչ անես????????????Գուշակի իմանանք անանուն արցախեցի…

  5. Ուլու says:

    Ինչ անկապ բան ասես այս մեկնաբանություն գրողները այստեղ ճզմզում են:Յանմ ինչչչչչչչչչչչչչ….գոնե հասկացեք ինչեք գրում:ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031