Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շանթ և ընկերներ» գործով ամբաստանյալ. «Հարգելի դատախազ, հասկացանք, որ ամեն ինչ անում եք, որ մեր գլխին սարքեք»

Հուլիս 18,2014 16:42

«Վահե Մկրտչյանը փայտով մոտեցավ ինձ, ուզեցի փայտը ձեռքից վերցնել, բայց հարվածեց աչքիս։ Այնուհետև ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ինձ ասացին, որ ուղեղի ցնցում եմ ստացել, իսկ մինչ այդ սիրտս խառնում էր: Միջադեպը տևել է 10-15 րոպե»,-այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարեց «Շանթ և ընկերներ» գործով տուժող ճանաչված ոստիկան Պետրոս Հայրապետյանը:

Տուժողին Շանթ Հարությունյանը ընդամենը մեկ հարց ուներ․ «Դուք տուժող ձեզ համարո՞ւմ եք, ձեր պատմածից էլ երևում է, որ դուք այդքան էլ տուժողի կարգավիճակում չեք: Ի դեպ, դուք ավելի կարգին մարդ եք, քան նախկին ոստիկանը»: Շանթ Հարությունյանը նկատի ուներ գործով տուժող ճանաչված մեկ այլ ոստիկան Գեղամ Խաչատրյանին:
Տուժողը պատասխանեց. «Իհարկե տուժող եմ, հակառակ դեպքում ինչո՞ւ եմ գնացել հիվանդանոց և ինչո՞ւ եմ այս պահին գտնվում այստեղ՝ տուժողի կարգավիճակով»։ Նա պատմեց, որ մեկ շաբաթ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում է գտնվել։
Շանթ Հարությունյանն անընդհատ ընկերներին հորդորում էր ցուցմունք տվողներին հարցեր չտալ, ասելով՝ «Թողեք, հարց մի տվեք, թող գնան տուն»:

Ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը նշեց, թե ցուցմունք տվողները ակնհայտ սուտ են ասում: Անդրադառնալով Գեղամ Խաչատրյանի հագուկապին` ասաց. «Ճղած ջինսով եկել -կանգնել է, հեչ չի երևում, որ կամբատ է: Մյուս անգամ ես սպարտիվկայով ու թզբեխով կգամ: Բա դատարանի նկատմամբ հարգա՞նքը»:
Այնուհետև զարմացավ, թե այդ ինչո՞ւ են ասում, որ վերակենդանացման բաժանմունքում են պառկել, զարմացավ, թե նրանց ինչ էր եղել, որ մի հատ էլ վերակենդանացման բաժանմունքում են պառկել ու ասաց. «Ես կոկորդս ճղած, ականջիս կեսը կտրած, վերակենդանացման բաժին չեմ պառկել: Գոնե դուք պատկերացնո՞ւմ եք, թե վերակենդանացման բաժին պառկելը որն է»:

Վարդան Վարդանյանը հայտարարեց, թե իրենց գլխին ուզում են սարքել ու դիմելով մեղադրող դատախազին`ասաց. «Հարգելի դատախազ, հասկացանք, որ ամեն ինչ անում եք, որ մեր գլխին սարքեք, բայց այնպես արեք, որ մի քիչ նորմալ լինի, թե չէ ձեր վրա կծիծաղեն»: Բոլոր ամբաստանյալներն էլ իրենց հայտարարություններում կարծիք էին հայտնում, թե իրենք անմեղ են և իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են ուզում տեսնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031