Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան․ «Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն». «Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 18,2014 16:40

Ռուսաստանի հայերի միությունը համոզված է, որ Մոսկվայում օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանը հանցագործություն չի գործել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Բոլորս տեղյակ ենք առաջին րոպեից: Իհարկե, դա լավ լուր չի, բայց ինքներս զբաղվում ենք, մենք անմիջական կապ ունենք և՛ քննչական օրգանների հետ, և՛ փաստաբանի հետ», – փոխանցեց Աբրահամյանը:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ «ժամանակ է պահանջվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի պարզեն եղելությունը»:

«Մենք մեր կողմից ասել ենք և ասում ենք, որ այդ մարդը հնարավոր չի, որ մեղավոր լինի, կապված լինի մանավանդ քրեական գործերի հետ: Այդպիսի բան հնարավոր չի, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն», – ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

«Մենք մեր կողմից ինչ որ հնարավորություն ունենք՝ դա անում ենք: Մենք կարող ենք միջնորդություն գրել, մենք կարող ենք փաստաբանի հետ հանդիպել, մենք կարող ենք լավ խոսքեր ասել այն մարդու մասին, որ իրոք մեծ գործ է արել և՛ Հայաստանի համար, և՛ Սփյուռքի համար», – նշեց Արա Աբրահամյանը:

Ազա Բաբայան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031