Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Ադրբեջանի յուրաքանչյուր քայլ տրամաբանված է

Հուլիս 18,2014 16:38

«Ադրբեջանի քաղաքականությունը հստակ ռազմավարական բնույթ է կրում, այսինքն` նրանց յուրաքանչյուր քայլ տրամաբանված է»,- այսօր` հուլիսի 18-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց երգիչ, երգահան Վահան Արծրունին:

Նա համարում է, որ Ադրբեջանը հստակ ծրագրային նպատակներ ունի թե’ երկրի ներսում եւ թե’ երկրից դուրս, սակայն Հայաստանի պարագայում նա այդպիսի ռազմավարություն չի տեսնում: Պարոն Արծրունու կարծիքով` երբ որ պետությունը չունի հստակ ռազմավարություն, միշտ այդ խնդիրների բեռը ծանրանում է այն զինվորների ուսին, որոնք որ կանգնած են սահմանին, այսինքն` զինվորը սկսում է լուծել պետական դիվանագիտական խնդիրը իր արյան եւ կյանքի գնով.
«Մենք կարող են համաձայնել կամ չհամաձայնել նրանց քաղաքականության հետ, բայց հստակ է, որ նրանք որոշակի քաղաքականություն ունեն: Այսինքն` մարդ, որ զինվում է, այդ զենքը պատերից կախելու համար չէ պահում. Բնական է, որ ինչ-որ պահի նա պետք է խոսի ու կխոսի առաջինը մեր դեմ: Նրանք ցույց են տալիս աշխարհին, որ հստակ գործոն են այս տարածաշրջանում, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում հաշվի կնստեն իրենց հետ, որովհետեւ իրենք հարուստ են, իրենք զինված են»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի` Արգենտինայում կատարած հայտարարությունը, որ հայ ժողովուրդը մտահոգված է, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ուշացա՞ծ չէր, Վահան Արծրունին պատասխանեց, որ խնդիրները կուտակվել էին մինչեւ այն պահը, որ այսպիսի զգույշ ձեւակերպումներ տալով փորձել վերջիվերջո անդրադառնալ այդ խնդրին.
«Զենքը սկսեց խոսել. Լրջագույն իրավիճակ է մեր սահմաններում, այսինքն` 20 տարի առաջ, եթե նման իրավիճակ լիներ մեր սահմաններում, մենք կհասկանայինք, որ սա պատերազմի սկիզբ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031