Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը հիացած էր, որ Լեւոն Հայրապետյանին կալանավորել են». Արմեն Մարտիրոսյան

Հուլիս 18,2014 16:35

Հայազգի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցում 2 վարկած կա՝ ադրբեջանական ուղղություն կամ հայաստանյան: Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, որովհետեւ ՌԴ-ում գործարարները պատժվում են միայն այն դեպքում, երբ իրենք ՌԴ-ի ներքին քաղաքականության մեջ խառնվում են՝ ֆինանսավորելով ընդդիմադիր հոսանքների, կուսակցությունների, քաղաքական ուժերի: Բոլոր դեպքերում այդպիսի մարդիկ այնտեղ որեւէ ձեւով իշխանության համար հետաքրքրություն չեն ներկայացնում: Առավել եւս՝ նրանց տանել այդպիսի շատ լղոզված հոդվածներով…Այդպես ցանկացած գործարարի էլ կարող էին պատժել»:

Այն, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չարձագանքեց Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը, Արմեն Մարտիրոսյանին տարօրինակ չի թվում. «Զգուշավորությունն այս դեպքում վատագույն երեւույթներից չէ: Եթե Արա Աբրահամյանը չի միջամտել, երեւի ինչ-ինչ պատճառներ ունի դրա համար, զգուշավոր է: Բայց առաջին հերթին ՀՀ իշխանությունները պետք է դրանով մտահոգվեին եւ իրենք պետք է խառնվեին, ոչ թե Արա Աբրահամյանը: Իրենց քաղաքացին վերջապես մի անձնավորություն է, որն այդքան մեծ ծրագրեր է իրականացրել: Իհարկե, հասկանում եմ, հիմա շատ տհաճ է Լեւոն Հայրապետյանին պաշտպանելը, որովհետեւ ինքը արհեստական օլիգարխների ցուցակների, արտագաղթի մասին էր խոսում, իշխանությունը 20 րոպեում փոխելու անհրաժեշտության մասին էր խոսում, ուստի այս ամենը հաշվի առնելով եմ ասում, որ հնարավոր է՝ հայկական կողմն է ազդեցություն գործել, որ Լեւոն Հայրապետյանը կալանավորվի: Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունը ամբողջովին տեղավորվում է այդ սցենարում: Կարելի է ասել՝ հիացած էր, որ Լեւոն Հայրապետյանին կալանավորել են»:

Մեր հարցին՝ այնպես, ինչպես հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթ հագցրեցին ու կանգնացրեցին դատարանի առաջ՝ նվաստացնելով ամբողջ հայ ժողովրդին, Լեւոն Հայրապետյանին հայ բարերարին ձեռնաշղթաներով այդպես տանելը նվաստացուցիչ չէ՞ր՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ձեռնաշղթա են հագցրել, դա պարզ իրավիճակ է: Բայց այն, որ իրեն այդ ձեւով, միանգամից տարել են, դա իսկապես մտահոգիչ է: Ցանկացած պարագայում Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը խիստ մտահոգիչ է: Եվ պարզ է, որ իրեն ձերբակալելուց քաղաքական որոշում միանշանակ կայացվել է: Չէր կարող այդպիսի անձնավորությունը, որին մի մայոր ինչ-որ մի գերատեսչությունում որոշում կայացներ, որ պետք է ձերբակալեն: Պարզ է, որ այդ որոշումը բարձր տեղերից է կայացվել, իսկ այդ խնդիրը մտահոգիչ է: Ճիշտն ասած, քննարկում են այն վարկածը, որ քանի որ այստեղ «Բիլայնի» տնօրենի հետ կապված են հետախուզում  հայտարարել, նմանատիպ քայլի դիմել, ռուսական կողմը պատասխանել է: Բայց ես դա քիչ հավանական եմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ապրես Պուտին, ապրեք ռուսներ:Հայի շղթաներ հագցնող յուրաքնչյուրին երախտապարտ եմ:Հայը որձահայը մորս է շղթաներով տարել իմ աչքի առաջ, երբ 9 տարեկան էի:Քրեապետությունը պիտի շղթայվի և շուտ, այլապես կյանք տվողիս կյանքն աչքիս ավելորդ կդառնա:Հայիզմը հուզվում է քրեաքաղաքական ձեռնաշղթաներից, բայց դա ինքը սիրով է հագցնում:
    Ապրես Պուտին և շնորհակալ եմ, որ կարդում ես. տեղեկացրին. ապրես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031