Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղցած չէին սպասումը» դեռ դատարան չի գա

Հուլիս 18,2014 16:24

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով միջնորդությամբ հանդես եկավ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Նա ասաց, որ ավտովթարի օրը «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը եղել է Վարդան Պետրոսյանի հյուրը եւ, իրենց տեղեկություններով՝ «ոմանք օգտագործել են օղի»:

Նա միջնորդեց, որ այդ հանգամանքը ճշտելու համար դատարան հրավիրվեն հաղորդաշարի հեղինակը եւ օպերատորը՝ Սուրեն Շահվերդյանն ու Դավիթ Վարդանյանը:
Մեղադրող Արթուր Սարգսյանն այս հարցում թերեւս հակասության մեջ մտավ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հետ, ասելով, որ նրանք հարցաքննվել են նախաքննության ժամանակ եւ ապացուցողական նշանակությամբ որեւէ հանգամանք չեն նշել:

Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը, քանի որ մինչ այդ կհարցաքննվեն դատակոչով վկաները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031