Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանը միջնորդեց քրեական գործ հարուցել տուժողների նկատմամբ

Հուլիս 18,2014 16:16

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանների նկատմամբ, որոնք հայհոյանքներ ուղղեցին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին:

Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց դատարանին՝ ասելով, որ նա պարտավոր է քրեական գործ հարուցել տուժողների նկատմամբ, որոնց 4 ժամով հեռացրեցին դատական նիստի դահլիճից:

Վարդան Պետրոսյանը դիմեց Նիկոլայ Բաղդասարյանին՝ ասաց, որ այդ հայհոյանքներն իրեն են ուղղված, չի ուզում, որ երկրորդ դատավարություն լինի, որովհետեւ, ըստ նրա՝ ոչ ոք, ոչ մեկին չի ների:

Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվեց միջնորդությունից:

Դատարանում տիրող լարված իրավիճակի մասին՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031