2014թ. հուլիսի 18-ին ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, ՀՀ ազգային ժողովում կազմակերպել է հանձնաժողովի հանդիպում: Հանդիպումը նվիրված էր ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի տեսլականին և հետագա աշխատանքների հեռանկարներին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամլո և տեղեկատվական բաժնի ղեկավար պարոն Դիրք Լորենցը:
Միջոցառման նպատակն էր որոշել, թե ինչպես ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կարող է բարելավել իր գործունեությունը՝ այդպիսով ամրապնդելով իր դերը ԵՄ ինտեգրման գործընթացում: Նիստի ընթացքում ԵՄԽԽ-ի ԵՄ մոտարկման և կառավարման հարցերի խորհրդատու պարոն Իլմարս Սոլիմսը ներկայացրեց ԵՄ անդամ պետություններում գործող նմանատիպ հանձնաժողովների փորձը ԵՄ ինտեգրման գործընթացում: Իր զեկույցի շրջանակում, նա նաև վերլուծեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ներկայիս շրջանակը: Ներկայացված փորձերի համեմատության վրա հիմնվելով, խորհրդատուն մասնակիցների հետագա դիտարկմանը մի շարք գործնականում կիրառելի առաջարկություններ ներկայացրեց:
Հանդիպման ընթացքում, խորհրդատուն նաև ներկայացրեց «ԵՄ լավագույն գործելակերպի հիման վրա ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերի և գործունեության բարելավման վերաբերյալ» իր քաղաքականության փաստաթուղթը:
Աշխատանքային քննարկմանն այցելեցին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները և աշխատակազմերը, ինչպես նաև ոչ-առևտրային կազմակերպությունների և նախարարությունների ներկայացուցիչները: