Եթե կարճ ժամանակում Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցիների հետ հանդիպում չկայանա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչությունը հնարավոր է վտարվի երկրից, ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես նրանց լուրջ նախազգուշացում եմ արել, որ եթե նրանք չկարողանան հասնել դրան, ապա ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության դեմ լուրջ միջոցներ կձեռնարկվեն, մինչև անգամ երկրից վտարում… Թող նրանք ջանք թափեն միջոցներ ձեռնարկելու համար», – ասել է նա:
Ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը Քարվաճառում ձերբակալվել են հուլիսի 14-ին: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ