Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժհաստատություններում կխստացվի հսկողությունը

Հուլիս 18,2014 15:28

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները և համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից:

Միաժամանակ, շրջաբերական կուղարկվի հանրապետության բոլոր բուժհաստատություններին` հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել` դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացում բացառելով սահմանված կարգի խախտումները։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031