Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանը չի սիրում շփվել պաշտոնյաների հետ, բայց պատրաստ էր «հանուն հայրենիքի» առաջարկություններ անել

Հուլիս 18,2014 14:50

Բաց կառավարման գործընկերության գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը զուգադիպեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հետ: Ուստի սահմանված ժամանակացույցից փոքր-ինչ շեղումով էր պայմանավորված այս նախագծի հաստատելու եւ ներկայացնելու հանգամանքը:

ՀՀ կառավարության հաշվետվությունը եւ գործողությունների ծրագրի նախագիծը 2014-16թթ. համար ներկայացրին ՀՀ կառավարության ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Ռոզա Վարդանյանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները ներկայացրեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնից Լիանա Դոյդոյանը եւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը ներկայացրեց «կառավարության նվաճումները», անդրադառնալով կառավարման ոլորտում իրականացված միջոցառումներին: Նա ասաց, որ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները տեղադրվում են www.e-gov.am կայքում:

Կառավարությունը նաեւ աշխատանքներ է տարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման հարցում, որն, ի դեպ, տեսանելի է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պաշտոնական կայքէջում:

Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ մեծ աշխատանքներ են տարվում մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության ոլորտում, մասնավորապես՝ ստեղծվել է առցանց վճարման հնարավորություն ՀՀ օրենսդրության սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ ՏԻՄ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի, վարչական տուգանքների համար:

Նշվեց նաեւ, որ դեղերի եւ դեղանյութերի ներմուծման հավաստագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու, օպերատիվությունը ապահովելու նպատակով ներդրվել է դեղերի ներմուծման եւ արտահանման հավաստագրերի տրամադրման մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգը:

Պարոն Դումանյանը նաեւ խոսեց հետագա կառավարման համակարգում «հաշտվողականության ապահովմանն ուղղված» նոր մոտեցումների ներդրման մասին, մասնավորապես ասաց, որ պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է ամեն մի աշխատակցի աշխատանքը:

Ինչ վերաբերում է հանրային սեկտորին, ապա տեղեկացանք, որ նոր առաջարկներ ընդգրկելու համար «Ասպարեզ» ակումբի գլխավորությամբ կազմակերպվել են հանդիպումներ եւ 11 առաջարկներից այդ ծրագրում տեղ են գտել 4-ը: Լեւոն Բարսեղյանն անդրադարձավ ընտրական համակարգի բարելավմանն ու ընտրական ցուցակներին եւ խոսեց հանրային վստահության մասին:

Հարցուպատասխանի ժամանակ առաջարկվեց վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտի հայտարարագրի հրապարակման ենթակա տվյալների ցանկը, քանի որ այդ ցանկը հնարավորություն չի տալիս հայտարարագրում ներառված բոլոր գործարքների վերաբերյալ տվյալներ ստանալ, հանձնաժողովը կընդլայնի հասարակությանը տրամադրվող տվյալների ցանկը եւ դրանով կբարձրացնի հայտարարագրերի մատչելիությունը հասարակության համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031