Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Շանթի և ընկերների մասին. «Այս տղաները քաղբանտարկյալներ են» (Տեսանյութ) 

Հուլիս 18,2014 13:31

«Հայաստանը ազատ երկիր տեսնելով է պայմանավորված, որ ես այստեղ եմ»,-այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին ներկա է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Aravot.am-ի հարցին՝ սա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սատարում է Շանթ Հարությունյանի՞ն, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի քաղաքացին և Հայաստանի ազատ ապագան սատարում է Շանթ Հարությունյանի և ընկերների պայքարին և ազատության պահանջին: Դուք գիտեք իմ տեսակետը, ու ոչ միայն իմ, շարքային հայաստանցու հավատամքն է, որ մեր երկիրը պետք է դառնա ազատ»:
Ամփոփելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Այս տղաները քաղբանտարկյալներ են, նրանք, ովքեր իրեն նստեցրել են, իրենք պետք է նստեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031