Հուլիսի 17-ին, ժամը 15.05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքաթաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Նինա Ղ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքում, սուպերմարկետի դիմաց, ճանապարհն անցնելիս մեքենան անցել է ոտքի վրայով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1959 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ժամը17.02-ին բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև