«Սյունիքի արոտավայրերի խնդիրը մեծ հնչողություն ստացավ, երբ ինքն այնպիսին չէր, ու միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել, ընդհանրապես որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել»,-այսօր, Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ ի պատասխան հարցի, թե աղմուկ հանած հայկական արոտավայրերը Իրանին վարձակալության տալու վերաբերյալ լուրերն, ի վերջո, իրական էի՞ն, թե՞ ոչ:
«Ըստ երևույթին, մի մասնավոր ընկերություն էր եկել ու պայմանագիր ստորագրել, ու այն հասարակական հնչողությունը, որ ստացել էր հարցը, պատճառ դարձավ, որ այն ընկերությունները, որ ցանկանում էին ներդրումներ կատարել, հրաժարվի այդ ցանկությունից»,-պարզաբանեց դեսպանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ