«Համաձայն չեմ ՀՀ դե ֆակտո իշխանությունների տեսակետի հետ, որ դա կապ չունի, թող ռուսները որոշեն՝ ինչ են ուզում անել, եթե դա օրենքի խախտում է և չունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Եթե ՀՀ-ն ունի արժանապատվության վերջին կաթիլը, պիտի հետաքննի այս հարցը»,-այսօր «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին ներկա գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին ու ՀՀ իշխանությունների արձագանքին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարություններին, թե վաղը կարող է Լևոնին կամ Բարխուդարին բռնեն, դա իրենց քիչ է հետաքրքրում, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Բառախաղ չեմ ուզում անել, ոչ էլ անձնական ատելություն ու քեն ու վրեժ ունեմ որևէ մեկի նկատմամբ: Մեկ-մեկ լեզվի սայթաքումներ լինում են: Կարծում եմ, որ պարոն Աբրահամյանն էլ ունեցավ լեզվի սայթաքում: Այս իշխանությունները պիտի հեռանան, եթե ՀՀ-ի լավն են ուզում: Սա անձնական վիրավորանք չէ, դա անհրաժեշտություն է: ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի պաշտպանված զգան իրենց թե ՀՀ տարածքում, թե աշխարհում: Որտեղ կա ՀՀ քաղաքացու խնդիր, շահ, իրավունք, ՀՀ-ն պիտի տեր կլինի, ոչ թե լրագրողների հետ ինչ-որ գեղեցիկ հարցուպատասխանի միջոցով ցույց տա, որ ինքը խելացի է և կապ չունի»:
Պարոն Հովհաննիսյանը տարօրինակ համարեց «թայմինգը, ժամանակի ընտրությունը» ու շարունակեց. «Դա կատարվեց այն պ պահին, երբ լարված իրավիճակ է հարևանի հետ: Աշխարհաքաղաքական իմաստով էլ, երբ ՀՀ-ն մեծ ընտրության առաջ է: Սեփական երկիրը ազատագրելու և ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ իր հարաբերությունները պարզելու համար»:
ՐաՖֆի Հովհաննիսյանը պնդեց, որ ՀՀ իշխանությունները կապ ունեն ցանկացած հայ մարդու և քաղաքացու հետ: Այնուհետև նշեց. «Չեմ ուզում բառախաղ անել, թե հաջորդը կլինի Սերժը, Հովիկը, Գալուստը, թե մեկ ուրիշը: Վերջապես օրենքը պիտի գործի՞, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայ և օրե*նք:Հայ և արդարությու*ն: ՀՀ ում պետքաթուղթն ավելի է կարևորվում:Դեֆիկացիայի ակտը, ուղիղ աղիքը,անհագությունը, որպես եզակի ճանապարհ…