Արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլում է։ Թե երբ կավարտվեն քննարկումները՝ հայտնի չէ։ Իսկ մինչ այդ՝ Հայաստանից օրական արտագաղթում է մոտ 200 մարդ։ Պատճառների վերաբերյալ, որպես կանոն, վերացական դատողություններ են արվում՝ «գաղջ մթնոլորտ», «ազգային մենթալիտետ» (գաղթականի հոգեբանություն) եւ այլն, մինչդեռ իրականում արտագաղթը շատ կոնկրետ պատճառներ եւ շատ կոնկրետ մեղավորներ ունի։
Միանգամից ասենք՝ հիմնական պատճառը չկարգավորված հակամարտությունն ու պատերազմի վերսկսման հավանականությունը չէ։ Իսրայելն, օրինակ, 70 տարի է՝ պերմանենտ պատերազմի մեջ է, բայց այնտեղ առ այսօր արտագաղթի փոխարեն ներգաղթ կա։ Մեզանում պատճառները բոլորովին այլ են։
1. Բիզնեսով զբաղվելու անհնարինությունը։ Բանն այն է, որ Հայաստանում «պետական» աշխատավարձով նորմալ ապրելը գործնականում անհնար է, հետեւաբար՝ բոլոր մարդիկ ձգտում են ինչ-որ բիզնես ունենալ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներից սկսվեց տնտեսության գերմոնոպոլիզացիան, բիզնեսը քվոտավորվեց, ամենաշահութաբեր ոլորտները բաժանվեցին մի քանի օլիգարխների միջեւ, իսկ մյուսներին թողնվեցին միայն «կռճոնները»։ Բնականաբար՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հասկացան, որ որեւէ այլ երկրում կարող են օգտագործել իրենց ունակությունները, արտագաղթեցին եւ դրսում իսկապես էլ հաջողությունների հասան։ Մի խոսքով՝ պատճառը հայտնի է, կոնկրետ մեղավորները՝ նույնպես։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում