Հատված Լեւոն Ջավախյանի հարցազրույցից:
– «Տեսնենք, որ իշխանության գան, էն ժամանակ է՞լ են ասելու, թե ճշմարիտ մտավորականը ընդդիմադիր պիտի լինի»։ Դուք ընդդիմադիր չե՞ք։
– Առողջ վտառները միշտ հոսանքին հակառակ են լողում, այդ առումով դու քո լողը տալիս ես։ Ուղղակի մտավորականը չպետք է մականունավորների հացից օգտվի կամ գրողների միության գրոշներից։ Նա պիտի ապրի իր կյանքով, իր խոսքը ասի, ու թող ոչ ոք էլ իսկական մտավորականին իր տեղը ցույց չտա։ Նրա տեղն իր գրվածքների, իր նկարների, երաժշտության ու քանդակների մեջ է։
– Ինչպես նշում եք, Նոբելյան մրցանակներն անգամ շատ դեպքերում շնորհվում են քաղաքական դրդապատճառներով։ Ի՞նչ կասեք քաղաքականության ու գրականության կապի մասին։
Կարդացեք նաև
– Մրցանակը, այո՛, քաղաքականացված է։ Տոլստոյը Նոբելյան մրցանակ չստացավ, բայց այնպիսի մարդիկ են ստանում, որ կարդում ես ու զարմանում, թե ինչու ստացան։ Ես իմ օրինակով ասեմ՝ լավ գործեր շատ ունեմ, բայց ինչո՞ւ է «Քիրվան» այդքան շահարկվում։ Յոթ տարի առաջ եմ գրել, բայց հիմա էլ սրճարաններում վրաս են հարձակվում, թե հայրենադավ գործ ես գրել։ Ես դա գրել եմ ոչ թե որ անուն հանեմ, սկանդալ լինի կամ Թումանյանի նման խաղաղություն քարոզեմ, պարզապես ինձ հուզել է այդ թեման, գրականություն եմ տեսել, դրա համար էլ գրել եմ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ granish.org-ի