Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ագրարային» կուսակցության վարչությունը որոշում է ընդունել սատարել ՕԵԿ նախաձեռնությանը

Հուլիս 18,2014 12:27

Այսօր տեղի է ունեցել «Ագրարային» կուսակցության վարչության նիստը:
Կուսակցության վարչությունը մասնավորապես քննարկել է օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա հետևանքով պայմանավորված ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցեր:

Վարչությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը գնահատել է որպես անհիմն և Հայաստանի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը էլ ավելի վատթարացնող որոշում:

«Ագրարային» կուսակցության վարչությունը, իր մտահոգությունը արտահայտելով խնդրի վերաբերյալ, որոշում է ընդունել սատարել «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությանը` էլեկտրաէներգիայի սակագները, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի որոշումը Վարչական դատարանում վիճարկելու գործընթացին, ինչպես նաև այսօր ժամը 18:30-ին միանալ Ազատության հրապարակում ՕԵԿ նախաձեռնած հանրահավաքին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Նիստում քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական և կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

«Ագրարային» կուսակցության մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Օեկ-ն էլ իր հեթին ,,հաճախորդի,, կարգավիճակ է շնորհում անհայտ ու ,,անգյուման,, այսպես կոչված կուսակցությոյնների, որոնց անունը հանրությունը ընդհանրապես չի լսել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031