Լեւոն Հայրապետյանի մտերիմները պատահական չեն համարում նաեւ այն, որ առաջինը ձերբակալման մասին գրեց «Ռոսբալտ» գործակալությունը՝ նշելով, որ այն պատկանում է Ալիեւի խնամու մոտիկ ընկերոջը:
Գուցե ավելորդ է նշել, բայց ադրբեջանական «լրահոսում» հրճվալից տրամադրություններ են տիրում: Նկատի ունենալով, թե որպես բարերար եւ գործարար որքան բան է արել եւ շարունակում անել Լեւոն Հայրապետյանը հայրենի Արցախում, նրանց նման արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:
Ինչ վերաբերում է բուն գործին, ապա Լեւոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը երեկ մասնավորապես նշել է, որ քննության ընթացքում մեղադրանքը կարող է մի քանի անգամ փոփոխվել: «Ես առայժմ չեմ կարող մեկնաբանել, քանի որ գործով ներգրավված եմ ընդամենը մի քանի օր»,- ասել է նա:
Երեկ Լեւոն Հայրապետյանի հետ կապված զարգացումներին արձագանքել է նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Մենք շատ ենք հետաքրքրված Հայրապետյանի ճակատագրով ու դրա համար չենք ցանկանում այնպիսի մի հայտարարություն անել, որը կարող է վնաս պատճառել գործընթացին, -panorama.am-ի հետ զրույցում ընդգծել է Դավիթ Բաբայանը:- Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակը պարզենք, իմանանք ողջ պրոցեսը, այնուհետեւ պարզ կլինի, թե ինչով կարող ենք օգտակար լինել:
Կարդացեք նաև
Մենք չպետք է կորցնենք մեր ողջամտությունը եւ տեսնենք` ինչ է տեղի ունենում: Հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ պետք է ընթանա, ու ներկա դրությամբ փորձել ինչ-որ գնահատականներ տալ, մեկնաբանել, հասկանալ պատճառները, ճիշտ չէ ու վաղաժամ է»:
Դատելով ամենից, այս պատմությունը դեռ մի շարք աղմկահարույց վայրիվերումներ է արձանագրելու:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում