Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննես.«Սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է զենք բաժանվի»

Հուլիս 18,2014 12:08

«Այս դիվերսիաները նոր չեն, պարզապես հիմա ավելի լկտի, ավելի խուլիգանական բնույթ են կրում»,- այսօր՝ հուլիսի 18-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գրող Դավիթ Հովհաննեսը:

Նա համարում է, որ Արցախի ժողովուրդը պաշտպանելու է իր հայրենիքը՝ հասկանալով, որ հայրենական պատերազմն է, եւ դա հասկանում է նաեւ Ադրբեջանը: Անդրադառնալով խոսակցություններին, թե խուճապային իրավիճակ է ստեղծվել, պարոն Հովհաննեսը հայտարարեց, որ խուճապային տրամադրություն չի տեսնում, այլ հակառակը՝ նույնիսկ անտարբերության նշաններ է նշմարում.
«Մարդիկ մի քիչ ավելի շատ պետք է անհանգստանային, ավելի շատ պետք է ելույթ ունենային, դեմ կանգնեին: Ո՞ւր են այդ միտինգավորները, ո՞ւր են այդ ցույցերը: Սա շատ անգամ եղած դիվերսիոն ակտերից այն մեկն է, որ ինչպես ասում են գողի թաթը գրպանում բռնեցինք: Ո՞ւր են այն համաժողովրդական ցույցի դրսեւորումները, չկան: Խուճապի մասին եք խոսում, բայց խուճապ չէ, անհանգստություն էլ չեմ տեսնում»:

Նա կարծում է, որ այսպես է շարունակվելու միշտ, քանի որ հայ ժողովուրդը կարծում է, որ ապրում է պատերազմական երկրում, բայց իրեն այդպես չի պահում պատերազմող երկրի պես. կարծես սահմաններում տեղի չեն ունենում այդ իրադարձությունները: Դավիթ Հովհաննեսը համարում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է զենք բաժանվի, պետք է շատ լինեն զենքին տիրապետողներ, գյուղերում պետք է ձեւավորվեն ինքնապաշտպանական խմբեր եւ պետք է, որ Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում լինի այդ ռազմականացված գյուղերը.
«Այս հարցը չի լուծվելու, եւ չէր լուծվել այն ժամանակ եւ չի լուծվելու մոտ ապագայում: Ով գնաց հարցի «քաղաքակիրթ» ճանապարհով լուծման՝ այսինքն՝ զիջումների, պիտի լուծի հարյուր տոկոսով եւ դա իր քաղաքական կարիերայի կործանումն է: Հարցի լուծումն է ռազմական ճանապարհը, իսկ ամենալավ վիճակն այս է՝ ստատուս քվոն: Պետք չեն ուորլիքներ եւ զանազան այլ իքներ, որ մեզ ճանապարհ ցույց տան, թե ինչպես կարելի է լուծել ղարաբաղյան խնդիրը՝ ի օգուտ իր երկրի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031