Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Հայաստանը քսան տարի ինչ էլ անում է կամ չի անում՝ մտքում Ղարաբաղն ունի». «Իրատես de facto»

Հուլիս 18,2014 11:58

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

– Լավ, ԵՏՄ մտնելը մեզ պետք է արա՞գ, թե՞ դանդաղ, ո՞ր պարագայում ենք ավելի շահեկան դիրքում լինելու։

– Տարին չբոլորած՝ գործընթացը ոչ արագ, ոչ դանդաղ գնահատել հնարավոր չէ։ Այո, մեզ համար կարևոր է ու կարևոր է տարբեր պատճառներով, ոչ միայն տնտեսական։ Ի վերջո, Հայաստանը քսան տարի ինչ էլ անում է կամ չի անում՝ մտքում Ղարաբաղն ունի։ Սա չմոռանանք։ Իսկ բոլոր այդ քննարկումները՝ արագ, դանդաղ, մեկ ամիս շուտ, մեկ ամիս ուշ՝ էական չեն, էականը գործընթացին պատրաստված լինելն ու ճիշտ ուղղությամբ տանելն է։

– Չե՞ք կարծում, որ այդ մեկ ամիս ուշ ու շուտի անընդմեջ քննարկման պատճառն իրականում ԵՏՄ անդամ երկրների պաշտոնյաներն են, որ շաբաթը մեկ իրարամերժ հայտարարություններ են անում։

– Այս ու այն հայտարարության հետևում այս ու այն շահը և պատվիրատուն կա որպես կանոն։ Նախ պետք է իմունիտետ ունենալ և հասկանալ, որ սա պայքար է, իսկ որևէ պայքարում կողմերից ոչ մեկին ոչ սկզբից, ոչ ընթացքում, ոչ վերջում առավելություն մյուս կողմերը չեն տալիս, քո շահերը, քո խնդիրները դու պիտի լուծես, խեղդվողին նախ ինքը խեղդվողը պիտի փրկի։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031