«Ժողովուրդ»-ն իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ առաջիկայում «Տաթեւեր» ճոպանուղու մոտ Ազգային մրցունակության հիմնադրամի եւ ճոպանուղու տնօրինության ջանքերով ծրագրված է նոր հասարակական զուգարան կառուցել։ Երեկ տեղեկացանք, որ առաջիկայում կսկսվի հասարակական զուգարանի շինարարությունը։ Իսկ ահա ճոպանուղու հարակից տարածքում գտնվող թանկարժեք բիոզուգարանը մինչ օրս չի աշխատում։ «Մինչեւ հիմա իր տեղում է, ոչ ոք տեղյակ չէ, թե այդ բիոզուգարանն ում է պատկանում»,- փոխանցեց Տաթեւ համայնքի բնակիչներից մեկը։
Մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ բիոզուգարանների ձեռքբերումը համարում էր զբոսաշրջության ոլորտում կառավարության կարեւոր ձեռքբերում եւ վստահեցնում, որ 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Նիկոլայ Թորոսյանի/www.emedia.am