Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիվեր Մակքոյ. «Հայաստանն այսօր կատարեց մի կարեւոր քայլ առաջ»

Հուլիս 18,2014 11:33

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ քիչ առաջ սկսվեց Հայաստանի կողմից ՝ Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը նվիրված կլոր սեղան –քննարկում:

ՀՀ կառավարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ կքննարկվեն երկու տարվա` 2014-2016թթ. գործողությունների ծրագիրը:

PrevPhoto
NextPhoto

Օրակարգը հագեցած է: Մասնակցում եւ ելույթ կունենան Օլիվեր Մակքոյը՝ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավարը, ԻԱԿ հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմից ՝ Ռոզա Վարդանյանը:
Ողջույնի խոսքի ժամանակ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն ասաց, որ վերանայելով գործողությունների ծրագիրը, կարող է փաստել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարացմանն ու հաշտվողականությանը:
23 էջից ծրագիրը բաղկացած բաժանվել է կլոր սեղանի բոլոր մասնակիցներին:
Նպատակը մեկն է՝ Հայաստանում ունենալ այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումներ կայացնելիս:

Մանրամասները՝ առաջիկայում:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031