Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը նման տարրական հարցում այդպիսի կիքս է թույլ տալիս. «Ժողովուրդ»

Հուլիս 18,2014 11:22

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով Լեւոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված լրագրողների հարցին՝ երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով. «Եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ կարող ենք անել»։ Լրագրողների տարակուսանքից հետո, թե որտեղից գիտի, որ Լեւոն Հայրապետյանը օրենք է խախտել, վարչապետը՝ զգալով, որ լուրջ սխալ է թույլ տվել, նախ եւ առաջ խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, փորձել է արդարանալ՝ սրբագրելով վայրկյաններ առաջ ասածը։

Անկեղծ ասած՝ բավականին տխուր տեսարան էր նախ այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը նման տարրական հարցում այդպիսի կիքս է թույլ տալիս, սակայն է՛լ ավելի տխուր էր այն շողացող, գրեթե հրճվանքի հասնող ժպիտը, որով Հովիկ Աբրահամյանը ռուս իրավապահներից առաջ ընկնելով հայտարարում էր, թե Լեւոն Հայրապետյանն օրենք է խախտել։ Ի վերջո՝ խոսքը հայազգի մեծ բարերարի մասին է, ով տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր է իրականացրել Ղարաբաղում, ընդ որում՝ առանց այդ մասին տարփողելու, ով զգալի մշակութային- բարեգործական նախագծեր է հովանավորել նաեւ Հայաստանում, ով ողջ աշխարհով մեկ իր կապերն օգտագործելով՝ լոբբինգ է արել Ղարաբաղի անկախության եւ Ցեղասպանության ճանաչման օգտին՝ այդ նպատակով անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031