Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ- Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը։
Առաջին հայացքից ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունը իր մեջ ուշագրավ ոչինչ չի պարունակում։ Սակայն, դատելով այդ հաղորդագրությունից՝ ՀՀ վարչապետը ակնհայտորեն զեկուցում է այդ ընկերության խորհրդի նախագահին, թե Հայաստանը ինչ է անում «կենսաթոշակային բարեփոխումների» իրականացման ուղղությամբ։
Ինչո՞ւ պետք է ՀՀ կառավարության ղեկավարը այսպես հանգամանալից ներկայացնի որեւէ ֆոնդի ղեկավարին կառավարության ծրագրերի, կառավարության ունեցած քաղաքական կամքի մասին այն դեպքում, երբ մենք տեսականորեն ոչինչ չունենք ստանալու այդ ֆոնդից։ Հակառակը, զուտ տեսականորեն հենց ֆոնդը ակնկալիքներ ունի մեզանից, որովհետեւ այդ ֆոնդը ստանալու է մեր քաղաքացիներից «զոռով» պահած կենսաթոշակային մասհանումները, դրանք «կառավարի» եւ եկամուտներ ստանա։ Տրամաբանորեն հենց կենսաթոշակային ֆոնդը պետք է լինի զեկուցողի դերում, ներկայացնի, թե ինչպես է մտադիր կառավարել մեր գումարները, ինչպես պետք է անի, որ քաղաքացիները հանկարծ չտուժեն, ինչպես պետք է երաշխավորի 25 տարի հետո այդ գումարների անկորուստ վերադարձը եւ այլն։ Սակայն, դատելով կառավարության տարածած հաղորդագրությունից, ֆոնդի ղեկավարը լսողի, զեկույց ընդունողի դերում է։ Եվ սա պատահական չէ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում