Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի վերաբերյալ

Հուլիս 18,2014 10:57

Ս.թ. հուլիսի 17-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շինծու մեղադրանքով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային և հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:

Նույնիսկ մեր երկրում հաստատված արդարության ճգնաժամի պայմաններում նրան մեղսագրվող արարքների համար այդպիսի ծանր պատժի նշանակումն աննախադեպ դաժանություն է:

Միևնույն ժամանակ՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ այս բացահայտ ու ցինիկ հաշվեհարդարը մեր ժողովրդին, նրա պայքարող տեսակին ուղղված մարտահրավեր է:
Իր հերթին՝ հոգեվարքային ակտիվություն հիշեցնող այս ջղաձիգ ու անհավասարակշիռ քայլը վկայում է ռեժիմի մոտալուտ վախճանի մասին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է մարտահրավերն ընդունելու մասին և կոչ է անում մեր ժողովրդին կազմակերպվել և մոտ ապագայում պատրաստ լինել իր կամքը ռեժիմին պարտադրելուն:

Նախախորհրդարանի քարտուղարությունը վերստին հաստատում է, որ մինչև Մեծ Եղեռնի 100-ամյակը ռեժիմը հեռացվելու է ժողովրդի համախումբ ուժով, իսկ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ անարդար որոշումներ կայացրած դատավորները, պատասխան են տալու օրենքի և արդարադատության առջև:

Ռեժիմին մնաց 41 շաբաթ: Մենք ենք տերը մեր երկրի:

Նախախորհրդարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031