Հայ սահմանապահները 2006 թ. Վրաստանի հետ սահմանի հսկողության համար փշալար են անցկացրել Տավուշի մարզի Դեղձավանի բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողերի, գյուղի արոտավայրերի միջով: Դրա հետեւանքով արդեն 8 տարի 50 հա հող չի օգտագործվում:
Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը դեղձավանցիներին սեփականաշնորհված վարելահող է, իսկ 45 հեկտարը՝ համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր:
Նախկինում վրաց սահմանապահների վագոն-տնակները տեղադրված էին հենց հայկական տարածքում, փշալարի կողքին: Գյուղապետի խոսքերով՝ 2012թ. վրաց սահմանապահները իրենց վագոն-տնակներից մեկը տարածքից հանել են,իսկ մյուս-վագոն տնակը տեղակայման վայրից դեպի Վրաստան հետ են քաշել: Սակայն փշալարը շարունակվում է ձգվել նշված տարածքով, դեղձավանցիները հնարավորություն չունեն օգտվել այդ 50 հեկտար տարածքից:
122 հեկտար վարելահող եւ 362 հեկտար արոտավայր ունեցող Դեղձավանի համար 50 հեկտարը մեծ կորուստ է: Տարիներ շարունակ ձգձգվում է հայ-վրացական սահմանազատումը,որի պատճառով Վրաստանին սահմանակից Դեղձավանի, Դեբեդավանի բնակիչներն իրենց տարածքներից օգտվելու խնդիրներ են ունենում, վրացի սահմանապահների հետ տհաճ միջադեպեր են լինում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ