Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնել կարելի է, թե ինչ ապրումներ է ունենում այն բիոմասսան, որ մեկ Եվրոպայի դրոշն է բարձրացնում, մեկ Ռուսաստանի. «Հրապարակ»

Հուլիս 18,2014 10:41

Մեր ինտեգրացիոն գործընթացի տեսական մասի մեջ լուրջ թերություն կա, որն էլ հաճախ հասցնում է «գյադեք, էս կողմ, չէ, գյադեք, էս կողմ» վիճակների։ Պա՞րզ արտահայտվեցի։ Ավելի պարզ կարող եմ ասել։ Մինչեւ սեպտեմբերի 3-ը մեզ ասում էին՝ անցեք էս կողմ, սեպտեմբերի 3-ին՝ ասացին՝ չէ, էս կողմ անցեք, իսկ երբ Աստանայում ասացին՝ «չէ», հիմա էլ մեզ ասում են՝ էս կողմն էլ մի բան չէ, նույնիսկ տհաճ է, եւ մենք մտահոգված ենք։

Պատկերացնել կարելի է, թե ինչ ապրումներ է ունենում այն բիոմասսան, որ ամեն «էս կողմ անցեք, չէ, էն կողմ անցեք»-ի հետ մեկ Եվրոպայի դրոշն է բարձրացնում, մեկ Ռուսաստանի։ Ի վերջո, այդ մարդիկ էլ են մարդ ու ամեն անգամ գլխարկ փոխելուց ստիպված են լինում հասարակության առջեւ կոտրատվել, ծռմռվել, երեկվա ասածի հակառակն ասել ու պնդել։ Խեղճ Շավարշ Քոչարյան, ինչպե՞ս չհիշես… Ինչե՞ր քաշեց նա սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը… ԵՄ-ին այլընտրանք չկա, մենք եվրոպական արժեքներ դավանող ժողովուրդ ենք… Եվ հանկարծ պարզվեց, որ մեր նախնիները ղազախական յուրտերից են դուրս եկել, իսկ մեր ապագան ռուսական ստեպներում է։

Բայց ինչո՞ւ միայն Շավարշ Քոչարյանին հիշել։ Իսկ ՀՀԿ-ականնե՞րը։ Նրանք պատրա՞ստ էին սեպտեմբերի 3-ի հայտարարությանը։ Ոչ, պարզապես սեպտեմբերին նրանց ասացին՝ «հիմա էլ այս կողմ անցեք»։ ԵՄ-ից ՄՄ անցման գաղափարական կողմն իհարկե ապահովեց Արտաշես Գեղամյանը, իր «Հայաստանը Մաքսային միությունում, անշրջելի գործընթացներ Անդրկովկասում» քաղաքական վեպով, որի գլխավոր հերոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նույն գրական գոհարի լույս աշխարհ գալուն պես շատերին թվաց, թե մենք արդեն ՄՄ ենք մտել, եւ նրանք շտապեցին հայտնի բուդյոնովկա գլխարկները քաշել գլխներին։

Եվ սրանք մի այնպիսի էնտուզիազմով սկսեցին մտնել ՄՄ, որ հունվարին Լուկաշենկոն վախեցավ ու հայտարարեց, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ, եւ ով գիտի, թե երբ պատրաստ կլինի անդամակցելու ՄՄ-ին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031